Բաժիններ՝

Մահացել է ամերիկացի դերասան և երգիչ Դևիդ Քեսիդին

ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի հիվանդանոցում նոյեմբերի 21-ին 67 տարեկան հասակում վախճանվել է 1970-ական թվականներին հանրաճանաչ ամերիկացի դերասան եւ երգիչ Դեւիդ Քեսիդին: Այս մասին հայտնել է «Հոլիվուդ ռեփորթեր» հանդեսը:

Անցյալ շաբաթ դերասանն օրհասական վիճակում հոսպիտալացվել էր ներքին օրգանների ֆունկցիոնալ անբավարարության պատճառով: Այս տարի ավելի վաղ Քեսիդին People հանդեսին նաեւ խոստովանել էր, որ տառապում է դեմենցիայով: Դերասանը նկարահանվել է ավելի քան 30 ֆիլմերում եւ հեռուստասերիալներում:

Նրան համաշխարհային փառք բերեց դերը «Փարթրիջի ընտանիքը» (The Partridge Family, 1970-1974) սերիալում, որը պատմում է մոր եւ նրա հինգ որդիների մասին, որոնք ռոք-խումբ են հիմնում: Այն ժամանակ հեռուստաէկրանի աստղի երկրպագուների թիվը գերազանցում էր Էլվիս Փրեսլիի եւ Beatles-ի մոլի երկրպագուների թվաքանակը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս