Բաժիններ՝

Պետդեպարտամենտում ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները համեմատել են ամուսնական կյանքի հետ

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթը նոյեմբերի 21-ին լրագրողների համար կայացած կանոնավոր ճեպազրույցի ժամանակ Թուրքիայի հետ իր երկրի հարաբերությունները համեմատել է ամուսինների կյանքի հետ, որոնց միջեւ խոսք ու կռիվ է լինում։

«Ինչպես այս տարի մենք տեսանք, այս կամ այն երկրի հետ մեր հարաբերությունները կարող են երբեմն փոփոխվել: Ճիշտ ինչպես ամուսնական կյանքում. երբեն լինում են լավ օրեր, երբեմն՝ վատ օրեր: Երբեմն մեկը մի բան Է ասում, ինչի համար հետո ափսոսում է: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է եւ Միացյալ Նահանգների կարեւոր դաշնակիցը»,- հայտարարել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930