
Կամերունը դարձավ ԱՄՆ-ի հակաԴԱԻՇյան կոալիցիայի 74-րդ անդամը

Կամերունը միացել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիային՝ դառնալով այդ միավորման 74-րդ անդամը։
«Մենք ուրախ ենք ողջունելու Կամերունին որպես մեր կոալիցիայի 74-րդ անդամի, կոալիցիա, որը պատրաստ է ջախջախիչ պարտության մատնել ԴԱԻՇ-ին»,-նոյեմբերի 22-ին հայտնել է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ներկայացուցչությունը:
ՀակաԴԱԻՇյան կոալիցիան կազմավորվել է 2014 թվականի սեպտեմբերին: Դրա մեջ մտնում են Ամերիկայի, Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի, Ասիայի, Աֆրիկայի երկրներ:
Կոալիցիայի անդամներ են նաեւ Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն, Ինտերպոլը եւ Արաբական պետությունների լիգան, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: