
Նկարահանումների ժամանակ զոհվել է «Շեռլոքի» և «Գահերի խաղի» օպերատոր Մարկ Միլսոմը

Գանայում նկարահանումների ժամանակ զոհվել է բրիտանացի օպերատոր Մարկ Միլսոմը, որը նկարահանել է, մասնավորապես, «Շեռլոքը», «Գահերի խաղը» եւ այլ հայտնի սերիալներ:
Ողբերգությունը տեղի է ունեցել BBC-ի եւ Netflix-ի համատեղ արտադրության «Հրաժեշտ տվող Երկիրը» (The Forgiving Earth) սերիալի նկարահանումների ընթացքում, որը նվիրված է ռազմական հանցագործությունների պատմությանը: Միջադեպի մանրամասներն առայժմ չեն հաղորդվում մինչեւ հետաքննության արդյունքների ամփոփումը:
Միայն հայտնի է, որ օպերատորը զոհվել է ավտոմոբիլների մասնակցությամբ կասկադյորական տեսարանի գիշերային նկարահանումների ընթացքում: Անցյալում Միլսոմն աշխատել է այնպիսի ֆիլմերի եւ սերիալների վրա, ինչպիսիք են «Գահերի խաղը», «Սթիվեն Հոքինգի տիեզերքը» եւ «Բարեգթության քվանտը» Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի սերիայից: Հավելենք, որ Մարկ Միլսոմն իր կարիերան սկսել է 1990 թվականին որպես օպերատորի օգնական: Նա 54 տարեկան էր: Ուներ կին եւ դուստր: