Ֆիլիպինյան ծովում ութ մարդու են գտել ԱՄՆ-ի կործանված ռազմական ինքնաթիռից
Ֆիլիպինյան ծովում՝ Ճապոնիայի Օկինավա կղզուց հարավ-արեւելք ընկած շրջանում կործանված ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ինքնաթիռում եղած 11 մարդկանցից ութը հայտնաբերվել են: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը՝ հղում անելով Ճապոնիայի պաշտպանության նախարարությանը: Իսկ թե ողջ են այդ ութ հոգին, թե ոչ, տեղեկատվություն չկա:
Ճապոնիայի պաշտպանության նախարար Իցունորի Օնոդերայի խոսքով՝ С-2 Greyhound տախտակամածային փոխադրական ինքնաթիռի կործանման պատճառ կարող էր դառնալ շարժիչի հետ կապված խնդիրը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի 7-րդ օպերատիվ նավատորմի հրամանատարությունը հայտնել Է, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ինքնաթիռը, որում գտնվում էր 11 մարդ՝ անձնակազմի անդամներ եւ ուղեւորներ, աղետի է ենթարկվել Օկինավա ճապոնական կղզուց հարավ-արեւելք ընկած շրջանում:
Ինքնաթիռն ուղեւորվում էր դեպի «Ռոնալդ Ռեյգան» ավիակիր, որն այժմ գտնվում Է այդ շրջանում, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: