Բաժիններ՝

Բրազիլիայում ոստիկանը՝ մանկիկը գրկին, գնդակահարել է կողոպտիչներին

Բրազիլիայի Կամպու Լիմպու Պաուլիստա քաղաքի դեղատանը ոստիկանը, փոքրիկ որդուն գրկած, գնդակահարել է երկու կողոպտիչների: Այս մասին հայտնել է Folha de Sao Paulo-ն:

Ինչպես նշել է հրատարակությունը, տեղական ոստիկանության սերժանտը՝ քաղաքացիական զգեստով, կնոջ եւ երեխայի հետ գնումներ էր կատարում դեղատանը, երբ այնտեղ են ներխուժում երկու տղամարդիկ՝ կողոպտելու նպատակով: Իրավապահը հանել է զենքը եւ կրակ բացել կողոպտիչների վրա՝ ըստ որում շարունակելով գրկած պահել որդուն: Այնուհետեւ, ինչպես ցուցադրված է տեսահսկման կադրերում, նա վազել է եւ երեխան տվել կնոջը: Հանցագործները տեղում մահացել են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930