«Այս քննարկումը մենք պետք է ունենայիք 2014 թվականի վերջին, երբ ՀՀ-ի անունից որոշում կայացվեց անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը: Ուղղակի, հենց այնպես, իշխող կուսակցության որոշմամբ՝ ՀՀ ինքնիշխանությունը սահմանափակվեց»:
Հավայան կղզիներում դեկտեմբերի սկզբին միջուկային հարվածի վտանգի մասին ազդարարող տագնապի շչակ կհնչի սառը պատերազմի ավարտից հետո առաջին անգամ:
Բաքու և Երևան այցի ժամանակ ՌԴ արտգործնախարարն ասաց, որ լավատես չէ, և որ Ղարաբաղի հարցը չունի արագ լուծում։
Հայաստանն արտաքին քաղաքականություն իրականացնելիս սպասարկում է բացառապես իր պետական ու ազգային շահերը:
Ինդոնեզիայի Բալի առողջարանային կղզում շուրջ 100 հազար մարդ տարհանման է ենթակա Ագունգ հրաբխի ժայթքման պատճառով:
Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապի 2016 թվականի այցերին նվիրված լույս են տեսել հատուկ փոստային նամականիշներ:
«ԵԱՏՄ-ին անդամակցությունը ոչ միայն չի ապահովել տնտեսական առաջընթաց, այլ նաև խաթարել է ՀՀ անվտանգությունը, նաև մենք գտնում ենք, որ ՀՀ-ի հնարավորություններն է սահմանափակել երրորդ երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացման կոնտեքստով»:
Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) քննարկում է Ռուսաստանի նկատմամբ գործող պատժամիջոցների վերացման հարցը, որոնք սահմանվել են 2014 թվականին Ուկրաինայում զինված հակամարտության պատճառով:
Ղրղզստանի նախագահի պաշտոնն ստանձնած Սոորոնբայ Ժեենբեկովն իր հրամանագրով Ղրղզստանի Հանրապետության հերոսի կոչում է շնորհել նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին:
Ինդոնեզիայի Բալի կղզում տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ են կուտակվել Ագունգ հրաբխի ժայթքման պատճառով փակված միջազգային օդանավակայանում, որոնք հույս ունեն մեկնելու տուն, նրանց թիվը մշտապես աճում է, իրադարձության վայրից հաղորդել է Associated Press գործակալությունը։
Ամերիկյան «Ջեյմս Ուիլյամս» հրթիռային էսկադրային ականակիրը մտել է Սեւ ծով:
Արգենտինական San Juan կորած սուզանավում պայթյունի պատճառը, հավանաբար, դարձել է ջրածնի բարձր խտությունը:
«Միսս Տիեզերք» տիտղոսակիր է դարձել Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ 22-ամյա Դեմի Լի Նել Փիթերսը: Այդ մասին հայտարարվել է գեղեցկության մրցույթի եզրափակիչի արդյունքների ամփոփումից հետո, որը նոյեմբերի 26-ին ավարտվել է Լաս Վեգասում (Նևադայի նահանգ):
Փարիզում ընթացող Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 26-ին ստանձնեց 84 անդամ, ասոցացված և դիտորդ պետություն ու կառավարություն միավորող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտաքին գործերի նախարարների համաժողովի նախագահությունը։
Չինաստանի բնակիչը հրաշքով է ողջ մնացել միանգամից երկու վտանգավոր պատահարներից հետո:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի նահանգապետ Ջերի Բրաունն ստորագրել է հրամանագիր 38 տարի բանտում նստած 70-ամյա կալանավորիին ազատ արձակելու մասին այն բանից հետո, երբ ԴՆԹ-ի նմուշի անալիզը հաստատել է նրա անմեղությունը:
«Եվրամիության հետ կնքված պայմանագիրը շատ լավ փաստաթուղթ է: Ընդ որում` մենք համաձայնության ենք եկել մեր ռազմավարական գործընկերոջ` ՌԴ-ի հետ, և այդ իմաստով շատ կարևոր է»:
«Քանի որ ԵՄ-ն նպատակ ունի իր ազդեցությունը տարածել Հարավային Կովկասում, այդ անորոշությունից հետո սկսվեց այս գործընթացը, որն ավարտվեց հաղթանակով»։
Չինացի զինվորականները մշակել են VN18 լողացող տանկը: Մարտական մեքենայի փորձարկումների տեսագրությունը հրապարակված է CGTN-ի YouTube-ալիքում։
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգում մոտավորապես 1,8 մետր երկարությամբ կոկորդիլոս են նկատել:
Հնդկաստանի Բանգալոր քաղաքի արվարձանում զինվորական մոտոցիկլիստների «Թոռնադո» թիմը գերազանցել է համաշխարհային ռեկորդը մեկ մոտոցիկլետով ընթացող մարդկանց թվաքանակով:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի բնակիչներից մեկը հին ծածկոցը, որը նա մի քանի տարի համարում էր կեղտոտ հնոտիք, վաճառել է մեկուկես մլն դոլարով:
«Հաշվի առնելով եվրոպական արժեքային համակարգը՝ դժվար է պատկերացնել, որ առավելություն տրվեր մեկ սկզբունքին»:
«Սա նշանակում է, որ հայկական կողմն աշխատել է, դիվանագիտությունն աշխատել է: Ավելին ասեմ` հռչակագրում պետք չէ կոնկրետացնել, նշել բոլոր սկզբունքների մասին, քանի որ ցանկացած դրվագ ադրբեջանական կողմն օգտագործում է իր օգտին»:
Եգիպտոսում խոշորագույն ահաբեկչության հետեւանքով մահացածների հիշատակին հուշարձան կկառուցվի, զոհվածների ընտանիքներին կհատկացվի 11 հազար դոլար` որպես նյութական փոխհատուցում:
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին հետաձգել է պաշտոնական այցը Օման, որը պետք է սկսվեր նոյեմբերի 26-ին: Հետաձգման պատճառը նախօրեին Սինայի թերակղզում տեղի ունեցած ահաբեկչությունն է, որը խլել է 305 մարդու կյանք, վիրավորվել են շուրջ 130-ը:
Լիբիայի արեւմտյան ափին նոյեմբերի 25-ին նավաբեկության հետեւանքով ավելի քան 25 ներգաղթյալ է մահացել:
«Ես չեմ կարծում, որ ՀՀ-ն գնացել է ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրմանը, որպեսզի վիզաների հարցը հեշտանա: Ոչ, շատ ավելի կարևոր խնդիրներ կան մեզ համար»:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ չի աջակցում երկրում նոր ընտրություններ անցկացնելու նախաձեռնությանը:
Եգիպտոսի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Սինայի թերակղզու հյուսիսային շրջանում էր-Ռոուդա մզկիթի վրա հարձակված ահաբեկիչները պահել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դրոշը: