
«Խվորոստովսկին կտակել է՝ իր աճյունը հողին հանձնել Մոսկվայում և Կրասնոյարսկում». Կոբզոն

Ռուսաստանի ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին, որը մահացել է նոյեմբերի 22-ին, կտակ է թողել, որի համաձայն՝ նրա մարմինը պետք է դիակիզվի, իսկ աճյունափոշին բաժանվի երկու մասի եւ հողին հանձնվի Մոսկվայում ու երգչի հայրենիքում՝ Կրասնոյարսկում:
Այդ մասին նոյեմբերի 22-ին լրագրողներին պատմել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայտնի երգիչ եւ Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Նա կտակ է թողել… Ինչպիսին ինքն էր, այնպիսին էլ նրա թողած հերոսական կտակն է. դիակիզել իրեն եւ աճյունափոշու մի մասը հողին հանձնել Մոսկվայում, իսկ երկրորդ մասը՝ Կրասնոյարսկում: Սպասում ենք, որ նրա կինը վերջնական որոշում ընդունի»,-ասել է Կոբզոնը:
Դմիտրի Խվորոստովսկին երկարատեւ հիվանդությունից հետո նոյեմբերի 22-ին վախճանվել է Լոնդոնում: