
«Ստալինի աճյունը պետք է փոխանցել Վրաստանին»․ Կադիրով

Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Կրեմլում հուղարկավորված Իոսեֆ Ստալինի մարմինը պետք է տեղափոխվի Վրաստան, «որպեսզի Ռուսաստանի միլիոնավոր բնակիչները ազատ շունչ քաշեն` իմանալով, որ ստալինյան ոգին հեռացել է Ռուսաստանից»: Այս մասին Կադիրովը հայտարարել է «Интерфакс» գործակալությանը տված հարցազրույցում:
«Պետք է բարի կամք դրսևորենք և Ստալինի աճյունը փոխանցենք Վրաստանին, թող նրան վերահուղարկավորեն իր հայրենիքում»,-նշել է Կադիրովը:
Վերջինիս խոսքով, քանի որ Վրաստանը նախկին խորհրդային երկիր է, «տրամաբանական ու արդար կլինի, որ Վրաստանը հնարավորություն ստանա Ստալինին հուղարկավորել իր տարածքում»: