
Հռոմի Պապը ողջունել է Օլիմպիական խաղերում կորեական միասնական թիմի ստեղծումը

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ողջունել է ձմեռային Օլիմպիական խաղերում կորեական միասնական թիմի ստեղծումը: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Հռոմի Պապը հայտարարել է, որ «օլիմպիական ավանդական հրադադարն այս տարի առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերում»:
«Երկու երկրների պատվիրակությունները կանցնեն միասին ընդհանուր դրոշի ներքո և կմրցակցեն ինչպես միասնական թիմ: Այս փաստը խաղաղության հույս է ներշնչում, որով հակամարտությունները կարգավորվում են խաղաղությամբ, երկխոսության օգնությամբ և փոխադարձ հարգանքի ոգով, ինչպես սպորտն է սովորեցնում»,- ասել է Հռոմի Պապը:
Օլիմպիական խաղերը կմեկնարկեն փետրվարի 9-ին՝ Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում: