
Մարտին Շուլցը ԱԳ նախարար կդառնա ԳԴՀ-ի նոր կառավարության կազմում. Bild

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Մարտին Շուլցը ԱԳ նախարարությունը կգլխավորի Դաշնային Հանրապետության ապագա կառավարության կազմում՝ Անգելա Մերկելի ղեկավարությամբ:
Այդ մասին հայտնել է Bild թերթի առցանց տարբերակը՝ -վկայակոչելով կոալիցիոն բանակցություններին մոտ կանգնած սեփական աղբյուրներ: Եթե դա տեղի ունենա, ապա արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում նա կփոխարինի իր կուսակից Զիգմար Գաբրիելին: Շուլցը նախքան գերմանական քաղաքականություն վերադառնալը 2012-2017 թվականներին գլխավորել է Եվրախորհրդարանը:
Մինչ այդ ԶԼՄ-ներից տեղեկատվություն է ստացվում նաեւ այն քաղաքական գործիչների մասին, որոնք այլ նախարարություններ կգլխավորեն նախարարների ապագա կաբինետում:
Մասնավորապես, Համբուրգի բուրգոմիստր, սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցը պետք է գլխավորի ֆինանսների նախարարությունը, իսկ Քրիստոնեասոցիալական միության ղեկավար Հորսթ Զեեհոֆերը՝ ՆԳ նախարարությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: