
Պուտինը և Էրդողանը քննարկել են Սիրիայի շուրջ նոր շփումների հեռանկարները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նրա պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայի շուրջ ՌԴ-ի, Թուրքիայի եւ Իրանի համատեղ աշխատանքի շարունակումը եւ նոր շփումներն այդ ձեւաչափով:
Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Նշվել է սիրիական ուղղությամբ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի համատեղ աշխատանքի շարունակման կարեւորությունը,-ասված է հաղորդագրության մեջ:-Քննարկվել են այդ ձեւաչափով տարբեր մակարդակներով նոր շփումների հեռանկարները»:
Թուրքիայի ղեկավարը նաեւ ՌԴ նախագահին ցավակցություն է հայտնել փետրվարի 3-ին «Իդլիբ» ապաէսկալացման գոտում զինյալների գրոհի հետեւանքով ռուս ռազմական օդաչու Ռոման Ֆիլիպովի զոհվելու կապակցությամբ: