
Սահարայի անապատում դարձյալ ձյուն է տեղացել

Սահարայի անապատում դարձյալ ձյուն է տեղացել: Այդ մասին հայտնել էDaily Express-ը: Սա ընթացիկ տարում արդեն երկրորդ ձնատեղումն է. երկու անգամ էլ բնական երեւույթը դիտվել է Ալժիրի հյուսիս-արեւմուտքի Այն-Սեֆրա քաղաքում:
Ինչպես նշում է TSA տեղական ցանցային հրատարակությունը, անապատի ավազաբլուրները ձյունով են ծածկվում երկրորդ տարին անընդմեջ: Մինչ այդ այն տարածաշրջանում չի եղել ավելի քան 30 տարի:
Ամռանը Այն-Սեֆրայի շրջանում օդի ջերմաստիճանը հասնում էր ըստ Ցելսիուսի 37 աստիճանի, իսկ ձմռանը մոտենում է զրոյին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: