
Բելգիայում նախարարն առաջարկել է արաբերեն դասավանդել երկրի դպրոցներում

Վալոնիա-Բրյուսել Դաշնության պետական ծառայության եւ բյուջեի գործերի նախարար Անդրե Ֆլաոն առաջարկել է արաբերեն դասավանդել Բելգիայի ֆրանսալեզու հանրակցության դպրոցներում։
«Մարոկկոյից նախարար Աբդելքրիմ Բենատիկի հետ իմ բանակցությունների շրջանակներում ես ընդգծեցի Վալոնիա-Բրյուսել Դաշնության դպրոցներում շտապ կարգով արաբերենի դասավանդմանը նպաստելու անհրաժեշտությունը: Դա հարգանքի դրսեւորման հարց է եւ դեպի համատեղ բարեկեցիկ կյանք տանող նոր քայլ»,- գրել է նախարարը Twitter-ում:
Ֆլամանդացի սոցիոլոգ Յանա Հերտոնգենի տվյալների համաձայն, Բելգիայի մուսուլման բնակիչները 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում էին ավելի քան 780 հազար մարդ կամ թագավորության բնակչության ընդհանուր թվաքանակի 7 տոկոսը: Առավել մեծ թվով մուսուլմաններ (23,6 տոկոս) ապրում են Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանում, 4,9 տոկոսը՝ ֆրանսալեզու Վալոնիայում եւ 5,1 տոկոսը՝ նիդեռլանդալեզու Ֆլանդրիայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: