Բաժիններ՝

ԿԺԴՀ-ի առաջնորդի այցը Հարավային Կորեա կարող է տեղի ունենալ մինչև տարեվերջ

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի այցը Կորեայի Հանրապետություն կարող է տեղի ունենալ մինչեւ ընթացիկ տարվա վերջը: Այդ մասին Սեուլում կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնել է Հարավային Կորեայի միավորման նախարարության ներկայացուցիչ Պեկ Դե Հյոնը:

«Նախարարությունը կարծում է, որ այցը կարող է կայանալ մինչեւ ընթացիկ տարվա վերջը, եւ հանգիստ շարունակում է աշխատանքը, որպեսզի համապատասխան միջկորեական համաձայնություններն իրագործվեն առանց խնդիրների»,- նշել է գերատեսչության ներկայացուցիչը:

Ավելի վաղ հարավկորեական ԶԼՄ-ները հայտնել են, որ Կիմ Չեն Ունը Հարավային Կորեա կայցելի դեկտեմբերի 13-ից 14-ն ընկած ժամանակահատվածում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31