
Փարիզում բենզինի թանկացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ տուժել է տասը մարդ

Փարիզում բենզինի գնի թանկացման դեմ դեկտեմբերի 1-ի բողոքի ակցիաների հետևանքով տուժել է 10 մարդ, որոնցից 3-ը իրավապահ մարմինների ներկայացուցիչներ են: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ոստիկանությունը ձերբակալել է 60 ցուցարարի: Բացի այդ, գործողությունների հետևանքով տուժել է RT-ի լրագրող Լյուկա Լեժեն, ում ռետիե փամփուշտ է դիպչել:
Դեղին բաճկոններով ցուցարարները Փարիզում սկսել էին հավաքվել վաղ առավոտից: Ցույցերի հետևանքով փակվել են մետրոյի կենտրոնական կայարանները:
Ֆրանսիայում բենզինի թանկացումների դեմ «դեղին բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաներ էին սկսվել նոյեմբերի 17-ից: Բողոքի ակցիաներն ուղեկցվում են զանգվածային անկարգություններով: