Բաժիններ՝

Արաբական կոալիցիան կհեշտացնի բուժման համար 50 վիրավոր հուսիների ելքի ընթացակարգը. Al Arabiya

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան համաձայնել է պարզեցնել փոխադրման ընթացակարգն «Անսար Ալլահ» (հուսիականներ) խռովարար շարժման 50 վիրավոր մարտիկների բուժման համար՝ ի պատասխան ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Մարտին Գրիֆիտսի խնդրանքի: Այս մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով կոալիցիայի ներկայացուցիչ Թուրքի ալ Մալիքիի հայտարարությունը։

Ինչպես ճշտել է կոալիցիայի ներկայացուցիչը, ՄԱԿ-ին պատկանող ինքնաթիռը Սանայի օդանավակայան կժամանի դեկտեմբերի 3-ին, որտեղից 50 վիրավոր հուսիներին կհասցնի Օմանի մայրաքաղաք Մասկաթ:

Պարզեցված փոխադրման որոշումն ընդունվել է Եմենի կառավարության հետ խորհրդակցությունից հետո եւ միտված է Եմենի հակամարտության կողմերի միջեւ վստահության ամրապնդմանը՝ Շվեդիայում ՄԱԿ-ի հովանու ներքո կայանալիք կոնսուլտացիաների նախաշեմին, որնք նախատեսված են դեկտեմբերին, ճշտել է ալ Մալիքին:

Ինչպես ավելի վաղ ճշտել է հեռուստաալիքը, ՄԱԿ-ի հովանու ներքո Եմենի հակամարտության կողմերի մասնակցությամբ կոնսուլտացիաները տեղի կունենան դեկտեմբերի 6-ից 14-ը Շվեդիայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31