Բաժիններ՝

Նիգերիայի նախագահը հերքել է իր մահվան և նմանակով փոխարինման մասին լուրերը. The Guardian

Նիգերիայի նախագահ Մոհամադ Բուխարին հերքել է այն լուրերը, թե ինքը մահացել է եւ իրեն փոխարինելու է եկել նմանակը Սուդանից: Այդ մասին գրել է The Guardian թերթը:

«Սա իրապես ես եմ, հավատցնում եմ ձեզ: Շուտով ես տոնելու եմ իմ 76-ամյակը եւ առաջվա պես ուժեղ եմ լինելու»,- հայտարարել է Բուխարին դեկտեմբերի 2-ին Լեհաստանում հայրենակիցների հետ կայացած հանդիպմանը: Նա նաեւ նշել էԷ, որ այն ժամանակաշրջանում, երբ ինքը արռողջության հետ կապված խնդիրներ ուներ, շատերը հույս ունեին, որ ես կմեռնեմ: «Ոմանք նույնիսկ կապվում էին փոխնախագահի հետ, որպեսզի առաջարկեն փոխարինողների իրենց թեկնածությունը, քանի որ ինձ մահացած էին համարում»,- պատմել էԷ Բուխարին:

Նիգերիայի նախագահի հայտարարությունը տարածվել է նաեւ էլեկտրոնային փոստով, համապատասխան հաղորդագրությունը հայտնվել է նաեւ Բուխարիի Twitter-ում:

2017 թվականին Բուխարին հինգամսյա բուժընթաց է անցել Մեծ Բրիտանիայում, նրա առողջության հետ կապված խնդիրների վերաբերյալ մանրամասնություններ չէին հաղորդվում: 2019 թվականի փետրվարին Նիգերիայի նախագահը պլանավորում է մասնակցԷել ընտրություններին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս