Բախումներ ցուցարարների և ոստիկանության միջև՝ Փարիզի կենտրոնում
Ֆրանսիայում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել Փարիզում՝ Հաղթական կամարից ոչ հեռու, անցկացվող բողոքի ակցիաների մասնակիցների դեմ։
Հիշեցնենք, որ «Դեղին անթև բաճկոնների» բողոքի զանգվածային ակցիաները երկրում սկսվել են նոյեմբերի 17-ից: Նախորդ շաբաթ դրանց մասնակցել է 100.000-ից ավելի մարդ, այժմ ցուցարարների թիվն անցնում է 200.000-ից։ Մարդիկ բողոքում են վառելիքի գների բարձրացման, հարկային քաղաքականության դեմ: Հունվարի 1-ից Ֆրանսիայում մեկ լիտր բենզինի գինն ավելանալու է՝ 2,9, իսկ դիզելային վառելիքինը՝ 6,5 եվրոցենտով: Մինչդեռ այս տարվա ընթացքում բենզինի գինն արդեն ավելացել է՝ 15, իսկ դիզելայինինը՝ 23%-ով:
Բողոքի ակցիաների պատճառով Փարիզում փակ է մետրոյի թվով 7 կենտրոնական կայարան: Ընդհանուր առմամբ, հասարակական կարգն ապահովում է մոտ 6000 իրավապահ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի վաղ հայտարարել էր, որ իշխանությունները հասկանում են ժողովրդի անհանգստությունը, սակայն մտադիր չեն հետ կանգնել իրենց որդեգրած քաղաքականությունից:
Ոստիկանությունը բիրտ ուժի, արցունքաբեր գազի և ջրցան մեքենաների գործադրմամբ փորձում է կանխել ակցիաների կազմակերպումը, սակայն ապարդյուն։ Ցուցարարները պահանջում են Ֆրանսիայի նախագահի հրաժարականը։
Նշենք, որ ձերբակալված ցուցարարների թիվը հասել է ավելի քան 100-ի։
A Paris, les affrontements s'intensifient entre manifestants et forces de l'ordre, autour de l'Arc de Triomphe notamment
Gepostet von CNEWS am Samstag, 1. Dezember 2018
Les Gilets jaunes s'affrontent avec la police à Paris https://francais.rt.com/france/56047-gilets-jaunes-acte-3-securite-maximale-paris-continu
Gepostet von RT France am Samstag, 1. Dezember 2018