Բաժիններ՝

«Չինաստանը համաձայնել է կրճատել ամերիկյան ավտոմոբիլների ներմուծման մաքսերը». Թրամփ

Չինաստանի իշխանությունները համաձայնել են կրճատել եւ վերացնել երկիր ամերիկյան արտադրության ավտոմոբիլների ներկրման մաքսերը: ԱՄՆ-ի նախագահը դեկտեմբերի 2-ին այդ մասին գրել է Twitter-ում:

«Չինաստանը համաձայնեց կրճատել եւ վերացնել ԱՄՆ-ից Չինաստան ավտոմոբիլների ներկրման մաքսերը: Այս պահին մաքսերի չափը կազմում է 40 տոկոս»,- գրել է նախագահը:

Անցած հանգստյան օրերին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրափը եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինն Արգենտինայում G20-ի գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպման ընթացքում համաձայնության են եկել 90 օրում նոր առեւտրական համաձայնագիր կնքելու համար ջանքեր գործադրելու շուրջ:

Ըստ որում Սպիտակ տան ղեկավարը համաձայնել է հունվարի 1-ից 200 միլիարդ դոլար գումարի չինական ատադրանքի սակագները 10 տոկոսից չբարձրացնել մինչեւ 25 տոկոս, հաղորդել Էէ ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31