Բաժիններ՝

Բուենոս Այրեսում Թրամփին մոռացել են թարգմանիչ-սարք տալ դիմավորման արարողության ժամանակ

Արգենտինայի նախագահի՝ Բուենոս Այրեսի նստավայրում՝ Վարդագույն տանը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին ողջունելու արարողության ընթացքում Արգենտինայի ղեկավար Մաուրիսիո Մակրիիի ողջույնի խոսքի ժամանակ Թրամփին մոռացել են տալ համաժամանակյա թարգմանության ականջակալը:

Կադրերում, որոնք ցուցադրվել են Միացյալ Նահանգների CNN հեռուստաալիքի եթերում, երեւում է, թե ինչպես է ԱՄՆ-ի նախագահը շվարած նայում շուրջը, մինչ Մակրին ճառ է արտասանում իսպաներենով:

Մի քանի վայրկյանից Թրամփի համար բերում են հատուկ լսահամակարգ, որն ԱՄՆ-ի ղեկավարն ստիպված ձեռքին է պահում Արգենտինայի նախագահի ամբողջ ճառի ընթացքում: Այդ սխալը նման միջոցառումների վարման արարողակարգի խախտում է, հաղորդել է«Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս