Ճապոնիայի կայսրը՝ Նարուհիտոն, սեպտեմբերին 11-ին պաշտոնապես հաստատել է երկրի նոր կառավարության կազմը, որը նրան ներկայացրել է վարչապետ Սինձո Աբեն:
Մեծ Բրիտանիայի միացյալ ուժերի հրամանատար Փատրիկ Սանդերսն առաջարկել է կառավարության Cobra կոմիտեն, որը հրավիրվում է արտակարգ իրավիճակների կարգավորման համար, փոխադրել աշխատանքի անընդհատ ռեժիմի՝ Ռուսաստանի հետ դիմակայության նոր շրջափուլի սպառնալիքի պատճառով, որը նման է «Մեծ խաղին»՝ Ռուսաստանի եւ Բիտանիայի կայսրությունների պայքարին XIX դարում Կենտրոնական եւ Հարավային Ասիայում ազդեցության համար:
Բրիտանական ծառայությունները սեպտեմբերի 10-ին 80-ից ավելի միգրանտների են բռնել, որոնք փորձում էին նավակներով Լա-Մանշի նեղուցով հասնել Միացյալ Թագավորության ափեր:
ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի կանոնակարգված դուրս գալուն հասնելու հնարավորություն դեռեւս կա, Գերմանիայի կառավարությունը դրա համար աշխատելու է մինչեւ վերջին օրը:
ԱՄՆ-ը պետք է հասկանա, որ ռազմամոլությունն իր օգտին չէ:
Չինաստանի կառավարությունը որոշել է սեպտեմբերի 17-ից վերացնել 25-տոկոսանոց մաքսերն ԱՄՆ-ից ներկրվող 16 ապրանքների, այդ թվում՝ դեղորայքի, պեստիցիդների եւ լուբրիկանտների նկատմամբ:
Չինաստանի իշխանությունները հուսով են, որ ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի հեռանալուց հետո այդ պաշտոնը կզբաղեցնի այնպիսի մեկը, որը կառուցողական դեր կխաղա երկու երկրների կապերի ամրապնդման գործում:
Մոսկվան Վաշինգտոնի հետ հարաբերությունների բարելավման պատրանքներ չի տածում ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջոն Բոլթոնի պաշտոնաթողությունից հետո:
ԱՄՆ-ի Իլինոյսի նահանգում դյուրավառ նյութեր փոխադրող բեռնատար գնացքը դուրս է ընկել ռելսերից ու բռնկվել:
Առնվազն 10 մարդ է հավակնում ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնին Ջոն Բոլթոնի պաշտոնաթողությունից հետո:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին ծանուցել է, որ ընտրություններին օտարերկրյա միջամտության կամ դրանց նակատմամբ հասարակական վստահության խախտման սպառնալիքի պատճառով երկրում սահմանված արտակարգ դրությունը կգործի նաեւ 2019 թվականի սեպտեմբերի 12-ից հետո:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունն անձամբ է ներկա եղել եւ ղեկավարել համազարկային կրակի գերխոշոր ռեակտիվ համակարգի թեստային արձակումը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է խոնարհել պետական բոլոր հիմնարկությունների դրոշները ի հիշատակ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի:
Քարդաշյանների ընտանիքի մասին պատմող ռեալիթի շոուի նոր թողարկման ժամանակ Քիմը խոսել է իր առողջական խնդիրների մասին:
«Եթե իշխանություններին թվում է՝ իրենք աշխատում են Ռուսաստանի հետ, ապա ասեմ, որ այդ աշխատանքն անպտուղ է, այդ մակարդակի վրա լինելը կիսագրագիտության դրսևորում է»:
«Փաշինյանը, ով խոսում է ժողովրդավարական նախաձեռնությունների մասին, կոպիտ ասած, օրենք է խախտում, և տպավորություն է ստեղծվում, որ նա անձնական վենդետա է իրականացնում»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից հեռացրել է Ջոն Բոլթոնին:
Եվրամիությունը կստեղծի նոր ռազմական և տիեզերական ստորաբաժանում՝ զինված ուժերի ֆինանսավորմանն ու զարգացմանն օժանդակելու համար:
Միայն ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ կրկնական հանրաքվեն, այլ ոչ թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկարողանան լուծել Brexit-ի շուրջ ստեղծված ճգնաժամը:
վ
Իսպանիայի Սենատի (խորհրդարանի վերին պալատի) նախագահ Մանուել Կրուսը հերքել է այն հաղորդումները, թե իր գրած փիլիսոփայության դասագրքում բանագողություն կա։
Ռուսաստանի եւ Եվրամիության հարաբերությունները «զրոյի վրա են», դրանք անհրաժեշտ է վերականգնել, բայց առանց որեւէ պայմանի:
Իշխանությունները կարգադրել են 275 դպրոց փակել Արեւելյան Մալայզիայի Սարավաքի նահանգում շարունակվող հրդեհներից ծխոտման պատճառով:
Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան հայտարարել է, որ պատրաստվում է ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների չեղարկման վերաբերյալ Գերագույն դատարանի հնարավոր որոշմանը։
Իսպանիայի Սենատի (խորհրդարանի վերին պալատի) նախագահ Մանուել Կրուսը կարող էր դիմել գրագողության իր փիլիսոփայության ձեռնարկը կազմելիս:
Ուկրաինայի խորհրդարանը սեպտեմբերի 10-ի նիստում ընդունել է պետության ղեկավարի իմպիչմենթի ընթացակարգի մասին նախագահական օրենքը:
Greenpeace-ի բնապահպան ակտիվիստները Գդանսկի նավահանգստում շրջափակել են Մոզամբիկից ժամանած ածխատար նավը, ինչից հետո նրանց բերման են ենթարկել:
Գերմանիայի արեւմուտքում գտնվող Դյուսելդորֆ քաղաքի կլինիկայում բռնկած հրդեհի հետեւանքով մարդ է զոհվել, տուժել է եւս 19 հոգի:
Սեպտեմբերի 10-ին երկու չճանաչված արկ է արձակվել Հյուսիսային Կորեայի տարածքից:
Առնվազն 13 հազար մարդ հարկադրված է եղել Տոկիոյի Նարիտա օդանավակայանում գիշերել «Ֆակսայ» թայֆունի հարվածից հասարակական տրանսպորտի աշխատանքի խաթարման պատճառով: