 
                        Սանդրո Պերկովիչը «Նոա»-ի հաղթանակը արժանի նվաճում է համարում
 
                                    Երևանի «Նոա»-ի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչի կարծիքով` իր գլխավորած թիմն արժանի հաղթանակ տոնեց Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկային խաղում:
«Բարձր մակարդակի ֆուտբոլ խաղացին իմ ֆուտբոլիստները: Մենք այսօր խիզախ խաղ ցուցադրեցինք: Ֆուտբոլիստները տվեցին ամեն ինչ, ինչ կարող էին: Մենք արժանի էինք այս հաղթանակին ու ուրախ ենք, որ հաղթանակով մեկնարկեցին Կոնֆերենցիաների լիգայում: Հաջորդիվ սկսում ենք նախապատրասվել «Ուրարտու»-ի դեմ խաղին»,-լրագրողների հետ հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց մարզիչը:
Պերկովիչի խոսքով` Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ խաղում «Ռիեկա»-ի մեծագույն սխալը «Նոա»-ի դեմ խաղն էր, որտեղ Խորվաթիայի չեմպիոնը նույնիսկ շատ լուրջ պահ չի ունեցել:
Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի անդրանիկ տուրում Հայաստանի չեմպիոն «Նոա»-ն Երևանում ընդունեց խորվաթական «Ռիեկա»-ին ու առավելության հասավ 1:0 հաշվով:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        