
Բժիշկ Մյասնիկովը բացահայտել է վաղ ինֆարկտից պաշտպանվելու ամենակարևոր քայլը

Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Россия 1» հեռուստաալիքի «О самом главном» հաղորդման ժամանակ ներկայացրել է վաղ ինֆարկտից և քաղցկեղից պաշտպանվելու ամենակարևոր կանոնը:
Մյասնիկովի խոսքով՝ ակտիվ կենսակերպը կարող է օգնել պաշտպանվել լուրջ հիվանդություններից: «Սա ամենակարևոր սկզբունքն է: Եթե ցանկանում եք խուսափել վաղ ինֆարկտից և վաղ քաղցկեղից, և, ընդհանրապես, ուզում եք ավելի երկար ապրել, շարժվեք, շարժվեք, շարժվեք»,- ասել է բժիշկը։
Նա կոչ է արել մարդկանց ավելի շատ քայլել, ավելի հաճախ աստիճաններով բարձրանալ և ավելի քիչ օգտվել հասարակական տրանսպորտից: «Իմ կարգախոսն է՝ «Վեր կաց և շարժվիր»»,- եզրափակել է Մյասնիկովը: