ԲԴԽ-ում անցկացվել է քրեական մասնագիտացման դատավորների հավակնորդների քննություն

Դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով Բարձրագույն դատական խորհրդում անցկացված որակավորման ստուգման գրավոր քննությանը մասնակցել է 36 հոգի:

Որակավորման գրավոր քննությունը ներառել է թեստային առաջադրանքներ և իրավական խնդիրներ՝ քրեական իրավունքի և քրեական դատավարության վերաբերյալ: Քննությունը տևել է 6 ժամ, որից թեստային առաջադրանքների լուծման համար տրամադրվել է 2 ժամ, իսկ իրավական խնդիրներին պատասխանելու համար՝ 4 ժամ: Քննության ավարտից հետո գրավոր աշխատանքները ստուգելու և գնահատելու նպատակով ձևավորվել է համապատասխան մասնագիտացում ունեցող գնահատման հանձնաժողով:

Նշվում է, որ քննության արդյունքները կհրապարակվեն դատական իշխանության պաշտոնական կայքում։ 80 և ավելի միավոր ստացածները կանցնեն որակավորման ստուգման հաջորդ փուլ: Հավակնորդներն իրավունք ունեն քննության արդյունքները բողոքարկել բողոքարկման հանձնաժողով՝ արդյունքները հրապարակելուց հետո 15-օրյա ժամկետում:

Տեսանյութեր

Լրահոս