Պահպանողական այն պատգամավորները, որոնք քվեարկել են Մեծ Բրիտանիայի խորհրդարանի օրակարգի փոփոխման օգտին ի հեճուկս վարչապետ Բորիս Ջոնսոնի կոչի, վտարված են թորիների խորհրդարանական խմբակցությունից եւ չեն կարող ներկայացնել կուսակցությունը հաջորդ ընտրություններում: Այս մասին հայտնել են վարչապետի դիվանատանը:
Բահամներում յոթ մարդ է զոհվել «Դորիան» փոթորկի պատճառով: Այս մասին հայտնել է Բահամյան կղզիների վարչապետ Հուբերտ Մինիսը՝ լրագրողների առջեւ ելույթ ունենալով Արտակարգ իրավիճակների ազգային գործակալության կենտրոնակայանում: Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ, դա զոհերի վերջնական թիվը չէ:
Միացյալ Նահանգները 5000-ով կրճատելու է Աֆղանստանում իր զինվորականների թիվը, որն այս պահին հասնում է 14 հազարի։ Այդ մասին նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱՄՆ-ի բանակցող Զալմայ Խալիլզադի ու Թալիբան խմբավորման միջեւ:
Փարիզի չորրորդ օկրուգում Պոմպիդուի կենտրոնի մերձակայքում սեպտեմբերի լույս 2-ի գիշերը գողացել են գրաֆիտի, որը վերագրվում է բրիտանացի սթրիթ-արտ նկարիչ Բենքսիին:
Բիշքեկի Պերվոմայսկի շրջանային դատարանը կալանք է դրել Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի կառուցած մզկիթի վրա:
Թրեյսի Ջերմանը չի բացառում, որ ԱՄՆ-ը նմանատիպ ուղերձներ և ակնարկներ փոխանցի հայկական կողմին: Նա նկատեց, որ ԱՄՆ դիրքորոշումն այս հարցի ուղղությամբ նորություն չէ հայկական կողմի համար, դա արտահայտված է եղել ԱՄՆ հայտարարություններում, ուստի կարող է լինել նաև նման ակնարկ, բայց ոչ պահանջ, քանի որ նման որոշումը ՀՀ ինքնիշխան որոշումն է:
«Երկու կողմն էլ գիտակցում են, թե որքան կարևոր են միմյանց համար վերջին տարիների տեղի ունեցած աշխարհաքաղաքական փոփոխություններից հետո: Բայց ստեղծված իրավիճակը կարող է նաև երկարաձգվել, կան նման մտավախություններ, որից կողմերն իսկապես կտուժեն, քանի որ ունեն համագործակցության լայն օրակարգ:
Չինաստանն իր զարգացման ճանապարհին բախվում է բազմաթիվ ռիսկերի ու մարտահրավերների, ընդսմին գլխավոր ուղղությունը մնում է Չինաստանի Կոմկուսի ղեկավարության եւ սոցիալիստական հասարակարգի պահպանումը:
Ուկրաինայի խորհրդարանը սեպտեմբերի 3-ի նիստում վերջնական ընթերցմամբ օրինագիծ է ընդունել 2020 թվականի հունվարի 1-ից պատգամավորական անձեռնմխելիությունը չեղարկելու մասին:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի օրենսդրական նախաձեռնությունները նպատակամիտված են այն բանին, որ Եվրամիությունում թյուր պատկերացում ստեղծվի Brexit-ի չեղարկման հնարավորության մասին:
Սեպտեմբերի 3-ին Չինաստանի հիվանդանոցներից մեկում ութ երեխա թ մահացել Գիտելիքի օրը դանակով զինված տղամարդու հարձակումից հետո:
Ատլանտյան օվկիանոսում «Դորիան» փոթորիկը, որը հինգ մարդու կյանք է խլել Բահամյան կղզիներում, թուլացել է մինչեւ երրորդ կատեգորիա, քամու արագությունը կազմում է ժամում 195 կիլոմետր:
Բահամյան կղզիներում առնվազն 5 մարդ է զոհվել «Դորիան» փոթորկի պատճառով: Սեպտեմբերի 2-ին այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով Բահամյան Կղզիների Համագործակցության վարչապետ Հյուբերտ Մինիսին:
Քաբուլում իրականացված ուժգին պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 16-ի, տուժել է մոտավորապես 100 մարդ: Այս մասին այսօր հայտնել է AFP-ն՝ վկայակոչելով Աֆղանստանի իշխանություններին:
Վիրջինիայի նահանգապետ Ռալֆ Նորթեմն արտակարգ դրության ռեժիմ է սահմանել «Դորիան» վերահաս փոթորկի պատճառով: Սեպտեմբերի 2-ին նրա խոսքը մեջբերել է CNN հեռուստաընկերությունը:
Բրիտանական Pink Floyd ռոք խմբի հիմնադիրներց մեկը՝ Ռոջեր Ուոթերսը, սեպտեմբերի 2-ին բարեգործական համերգ է կազմակերպել ի պաշտպանություն WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը համոզված 1, որ երկրի գլխավոր հակառակորդները ԶԼՄ-ներն են, որոնք ֆեյքային նորություններ են թողարկում:
«Կասկած չկա, որ Հայաստանի այս ժեստն ուղղված է հենց ՌԴ-ին: ԱՄՆ-ի մոտեցումն այս հարցում բացասական է, որովհետև ԱՄՆ-ում կարծում են, որ հայկական ՊՆ-ի ներկայացուցիչները կամ այդ հումանիտար միավորը չպետք է գտնվի Սիրիայի տարածքում, որովհետև իրականում այն այլ նպատակների է ծառայում»:
Միջուկային գործարքի իրականացման շուրջ Թեհրանի եւ Փարիզի դիրքորոշումները մոտեցել են: Այդ մասին հայտարարել է Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբիին:
Առաջիկա 28 ժամվա ընթացքում կոնկրետ պլաններ կներկայացվեն առանց գործարքի Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կանխելու վերաբերյալ:
Boeing 737 MAX ինքնաթիռի թռիչքների վերսկսումը կարող է հետաձգվել մինչեւ 2019 թվականի վերջը եւ վերաբերել Ամանորի տոների սեզոնին՝ ԱՄՆ-ի Boeing ընկերության եւ միջազգային ավիակարգավորիչների միջեւ վեճի պատճառով, որը բորբոքվել է օգոստոսին դրանց ներկայացուցիչների հանդիպումից հետո:
Սեպտեմբերի 2-ին առնվազն 34 մարդ է զոհվել ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի ափերի մոտ նավի վրա բռնկած հրդեհի հետեւանքով:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիջ Ջոնսոնը կարող է արդեն այս շաբաթ հայտարարել երկրում վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մտադրության մասին:
Ռուսաստանը եւ Իրանը շահագրգռված են, որպեսզի Պարսից ծոցի երկրները համաձայնության գան տարածաշրջանում իրադրության կայունացման փոխընդունելի ուղիների շուրջ:
G20-ի երկրները հանդես են գալիս աշխատատեղերում տարեց մարդկանց համար աշխատանքի բարենպաստ պայմանների ստեղծման օգտին՝ նրանց առողջության եւ անվտագության պահպանման նպատակով:
«Դորիան» փոթորիկն առնվազն 13 հազար տուն է ավերել կամ վնասել Բահամյան կղզիներում:
Եվրամիությունը վերջին հինգ տարում Ուկրաինային տրամադրել է օժանդակության տարբեր միջոցների՝ իր պատմության մեջ խոշորագույն փաթեթը:
Սեպտեմբերի 2-ին ԱՄՆ-ում առնվազն 1054 չվերթ է չեղարկվել «Դորիան» փոթորկի մոտենալու կապակցությամբ:
Չինաստանը եւ ԱՄՆ-ը ներկայում քննարկում են առեւտրական վեճերի կագավորման շուրջը բանակցությունների նոր փուլի անցկացման ժամկետները:
«Դորիան» փոթորիկը մոլեգնել է Բահամյան կղզիների հյուսիսային մասում: