 
                        Ալագյազ-Ապարան ճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «Nissan»-ը. կա երեք վիրավոր
 
                                    Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն hոկտեմբերի 2-ին, ժամը 20։07-ին տեղեկություն է ստացվել, որ «Ճլի գյոլ» կոչվող տարածքի մոտակայքում տեղի ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա․ կա տուժած։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները։ «Nissan» մակնիշի ավտոմեքենայի երեք ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, իսկ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, պարեկային ծառայության աշխատակիցների հետ վթարված ավտոմեքենաները դուրս բերել երթևեկելի հատվածից և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        