
ՀԱՄԱՍ-ը պետք է ընդունի իր կապիտուլյացիան. Ֆրանսիայի արտգործնախարար

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն հինգշաբթի հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը Գազայում պարտվել է իր պայքարում և պետք է ընդունի իր «կապիտուլյացիան»՝ ըստ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած ծրագրի։
«ՀԱՄԱՍ-ը շատ ծանր պատասխանատվություն է կրում պաղեստինցիների առջև ծառացած աղետի համար։ Այն պարտվել է։ ՀԱՄԱՍ-ը պետք է հաշտվի սեփական կապիտուլյացիայի հետ»,- Սաուդյան Արաբիայում Ֆրանսպրես գործակալությանը լրատվական գործակալությանը ասել է արտգործնախարար Ժան-Նոել Բարոն՝ հղում անելով ՄԱԿ-ի վերջերս ընդունված բանաձևին, որը կոչ է անում ՀԱՄԱՍ-ին զրկել ապագա պաղեստինյան պետության կառավարումից։
Երեքշաբթի Թրամփը ՀԱՄԱՍ-ին երեք-չորս օր ժամանակ տվեց՝ Գազայի համար ԱՄՆ-ի աջակցությունը վայելող խաղաղության ծրագիրն ընդունելու համար։