
Կիևին «Tomahawk» հրթիռների փոխանցումը կվնասի ռուս-ամերիկյան հարաբերությունները. Պուտին

Կիևին «Tomahawk» հրթիռների փոխանցումը կվնասի ռուս-ամերիկյան հարաբերությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբի նիստում:
Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը «Fox News» հեռուստաալիքին հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Ուկրաինային «Tomahawk» թևավոր հրթիռներ փոխանցելու հնարավորությունը, սակայն վերջնական որոշումը պետք է կայացնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Դա կնշանակի էսկալացիայի նոր, որակապես նոր փուլ, այդ թվում ՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերություններում»,- ասել է ՌԴ նախագահը։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ այդ հրթիռները մարտի դաշտում ոչինչ չեն փոխի. ՌԴ ԶՈւ–ն սովորել է ATACMS խոցել, «Tomahawk» որսալ էլ կսովորի։
Հիշեցնենք` Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինային զենք մատակարարելը խանգարում է հակամարտության կարգավորմանը` ուղղակիորեն ներգրավելով ՆԱՏՕ-ի երկրներին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար: Կրեմլում հայտարարել են, որ Ուկրաինային զենք մատակարարելը չի նպաստում բանակցություններին և բացասական ազդեցություն կունենա։