Նյու Յորքում սեպտեմբերի 17-ին բացվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական, 74-րդ նստաշրջանը, որը կշարունակվի մինչեւ հաջորդ տարվա սեպտեմբերի 17-ը:
Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի ռազմական գործողությունները համարժեք պատասխան է համարում Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա դրոնների գրոհին:
Սեպտեմբերի 17-ին տեղական ժամանակով 07:00-ին (Երեւանի ժամանակով 08:00-ին) քվեարկության համար բացվել են տեղամասերն Իսրայելի պատմության մեջ առաջին կրկնական խորհդարանական ընտրություններում:
Աշգաբադում տեղի է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի «Թուրքմենական ալաբայ» գրքի շնորհանդեսը:
«Չեմ կարծում, որ այցն ինչ-որ լուրջ արդյունքով աչքի է ընկնելու, լինելու են աշխատանքային քննարկումներ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս փորձագետ Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ՌԴ նախագահի՝ հոկտեմբերի 1-ին Երևան կատարելիք աշխատանքային այցին:
Եվրամիությունը դեռեւս Մեծ Բրիտանիայից առաջարկություններ չի ստացել Բրյուսելի եւ Լոնդոնի կողմից հավանության արժանացած 2018 թվականի նոյեմբերի 25-ի գործարքի շրջանակում հանրակցության կազմից Թագավորության դուրս գալու պայմանների վերաբերյալ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 16-ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դարձել է «էներգիայի թիվ մեկ արտադրողն աշխարհում»։
Սաուդյան Արաբիայի շուրջն իրադրությունը թագավորության նավթի ձեռնարկությունների վրա անօդաչուների գրոհից հետո ՕՊԷՔ-ի անհետաձգելի հանդիպման անցկացում չի պահանջում եւ գտնվում է վերահսկողության ներքո:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սեպտեմբերի 16-ին հայտարարել է, որ առաջվա պես Դոնբասի խաղաղությունը եւ Ղրիմը վերադարձնելը համարում է իր հիմնական խնդիրները պետության ղեկավարի պաշտոնում եւ մտադիր չէ հրաժարվել այդ կապակցությամբ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներից։
ՄԱԿ-ն անհանգստացած է Իրանի միջուկային ծրագրի շուրջ լարվածության աճից եւ շահագրգիռ կողմերին կոչ է անում կայուն երկխոսություն հաստատել խաղաղության եւ կայունության համար:
Անցած հանգստյան օրերին 50 աստղի փոխարեն 51 աստղով հարյուրից ավելի դրոշներ էին կախվել Սպիտակ տունը Կապիտոլիումի հետ կապող Փենսիլվանիա ավենյուի երկայնքով՝ ի պաշտպանություն մայրաքաղաքի Կոլումբիայի օկրուգին նահանգի կարգավիճակ շնորհելուն:
Կոսովոյի եւ Մետոքիայի հարցի լուծումը հնարավոր է սոսկ փոխզիջման միջոցով: Սեպտեմբերի 16-ին Blic թերթում հրապարակված հարցազրույցում նման վստահություն է հայտնել Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչը։
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը կարգապահական տույժի է ենթարկել կառավարական երեք կազմակերպության պաշտոնական փաստաթղթերում «Արեւելյան ծովի» փոխարեն, ինչպես այն ընդունված է անվանել Կորեայում, «Ճապոնական ծով» տեղանունն օգտագործելու համար:
General Motors ավտոկոնցեռնի ավելի քան 49 հազար աշխատող՝ ամերիկյան Ավտոարդյունաբերության աշխատողների միավորված արհմիության անդամներ, լույս սեպտեմբերի 16-ի գիշերը գործադուլ են սկսել:
Յակուտիայում մոլեգնող հրդեհներն ավելի քան 20 հազար հեկտար անտառ են ոչնչացրել վերահսկողության գոտում, անցած հանգստյան օրերին վերացվել է բռնկման երեք օջախ:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է հանդիպել Փհենյանում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իրականությանը չհամապատասխանող է համարել այն տեղեկատվությունը, թե ինքը պատրաստ է Իրանի ղեկավարության հետ հանդիպել առանց որեւէ նախապայմանի:
Քաղաքական ճգնաժամի հաղթահարման շուրջն իշխանություններh հետ բանակցությունները կարելի է համարել մեռած:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը թույլատրել է անհրաժեշտության դեպքում գործի դնել նավթի՝ երկրում առկա ռազմավարական պահուստները Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա գրոհներից հետո, որպեսզի շուկայում կայունացվի իրադրությունը:
«»Հենց այդ պատճառով նշվում է, որ ՀԱՊԿ-ը բաց է բոլորի առջև, և Ադրբեջանը կարող է դիմել, բայց թե այդ հայտն ինչպիսի ճակատագիր կունենա, կորոշեն ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները։
Խաչատուրյան քույրերի մայրը՝ Աուրելիա Դունդուկը, հայտարարել է, որ 2018 թվականին իր դստրերի կողմից սպանված 57-ամյա ամուսինը գազան էր, և ինքը չի ափսոսում նրա մահվան համար:
Չինաստանի կառավարությունը որոշել է վերսկսել սահմանափակ քանակությամբ սոյայի, խոզի մսի եւ գյուղատնտեսական այլ արտադրանքի ներմուծումն ԱՄՆ-ից եւ դրանց համար չեղարկել լրացուցիչ մաքսերը՝ ակնկալելով Վաշինգտոնի պատասխան քայլերը:
Նոր Զելանդիայի իշխանությունները կընդլայնեն այն հանցագործությունների ցանկը, որոնք կապված են զենքի ապօրինի շրջանառության հետ, ինչպես նաեւ կխստացնեն պատիժներն այդ իրավախախտումների համար:
Հարցման՝ այս շաբաթ հրապարակված արդյունքները ցույց են տվել, որ Հյուսիսային Իռլանդիայի (մտնում է Մեծ Բրիտանիայի կազմի մեջ) բնակիչների 51 տոկոսը պաշտպանում է անկախ Իռլանդիայի հետ նրա միավորվելը։
Ճապոնիայում 100-ից բարձր տարիք ունեցող մարդկանց թիվն առաջին անգամ գերազանցել է 70 հազարի նշագիծը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գործունեությունից գոհ է երկրի բնակիչների ավելի քան 70 տոկոսը, ինչը գրեթե 1,5 անգամ ավելի է, քան հուլիսին:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ամերիկացի ուժայինները ոչնչացրել են «Ալ-Քաիդայի» հիմնադիր Բեն Լադենի որդուն՝ Համզա բեն Լադենին:
Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսի նկատմամբ իրականացվում է քննություն՝ կապված կոռուպցիայի մեղադրանքի հետ:
Իսպանիայի հարավ-արևելյան հատվածում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով 5 մարդ զոհվել է, 3 հազարից ավելին՝ տարհանվել:
Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը բրիտանական Guardian-ի հետ զրույցում հայտնել է, որ երկու տարի առաջ Ռուսաստանում ամուսնացել է Լինդսի Միլսի հետ: