ԱՄՆ Նյու Յորք քաղաքում բողոքի ակցիաներ են իրականացվում՝ ընդդեմ ոստիկանության: Պատճառն ավելի վաղ Մինեսոտայում ոստիկանության կողմից աֆրոամերիկացի Դանթե Ռայթի սպանությունն է:
COVID-19-ի դեմ Pfizer-BioNTech պատրաստուկի երկու չափաբաժին ստանալուց 6-12 ամիս անց պատվաստում ստացածներին, հավանաբար կպահանջվի երրորդ չափաբաժինը ներարկել, իսկ հետո հավանական է, որ հարկադրված կլինեն պատվաստվել ամեն տարի:
Նիդերլանդներում ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, միջոցառումները հիմնականում լինելու են առցանց ձևաչափով:
Սգո հանդիսավոր արարողությանը հրավիրած անձանց ցուցակը ներառում է 30 մարդ: Այդ մասին հաղորդվում է Բուքինգհեմյան պալատի կայքում: Ապրիլի 17-ին 14:40-ին (Երևանի ժամանակով 17:40-ին) արքայազն Ֆիլիպի դին դուրս կբերվի Վինձորի դղյակից: Թափորը՝ Գվարդիական գրենադերական գնդի նվագախմբի գլխավորությամբ, որի գնդապետը 42 տարի եղել է արքայազն Ֆիլիպը, կուղևորվի Սուրբ Գևորգի մատուռի կողմը:
Նիգերիայի հյուսիսում առնվազն 10 մարդ է մահացել եւ ավելի քան 400-ը՝ հոսպիտալացվել թույներ պարունակող հյութի գործածումից: Ապրիլի 16-ին այդ մասին հայտնել է Նիգերիայի The Authority նորությունների պորտալը՝ վկայակոչելով Կանոյի նահանգի բժշկական իշխանություններին:
Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության սահմանադրական դատարանը որոշում է կայացրել դադարեցնել Ղուրանի դասընթացները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Վաշինգտոնը կարծում է, որ Պենտագոնը պետք 1 հիմնական ուշադրությունը կենտրոնացնի Հնդկա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի իրադրության վրա Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման լույսով:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստում է նախօրեին սահմանված ԱՄՆ պատժամիջոցների պատասխանը, Ռուսաստանից նույնպես 10 ամերիկացի դիվանագետ կարտաքսվի: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ամերիկյան The National Interest ամսագիրը լայնածավալ հոդված է հրապարակել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա նախաձեռնությամբ Բաքվում բացված «պուրակ-թանգարանի» մասին:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանն է:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատվաստվել է բրիտանա-շվեդական արտադրության AstraZeneca պատվաստանյութով: Ինչպես տեղեկացնում է «DW»-ն, 66-ամյա կանցլերը պատվաստվել է Բեռլինի նախկին օդանավակայանում հատուկ սահմանված կենտրոնում, որը ներկայումս աշխատում է բացառապես AstraZeneca-ի հետ: Այդ պատվաստանյութը հասանելի է միայն Գերմանիայում 60-ից բարձր տարիքի մարդկանց համար: Ներկայումս այնտեղ կարող են պատվաստվել օրական մոտ 3000 մարդ։
ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեում ապրիլի 15-ին դեսպան Վիկտորիա Նուլանդին ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնում հաստատման լսումների ժամանակ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը բարձրացրել է հայ ժողովրդին, ներառյալ` հայ ռազմագերիներին վերաբերող առանցքային հարցեր: Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարի տարածած հաղորդագրությունը, Մենենդեսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի Ադրբեջանը ազատ արձակի ռազմագերիներին:
Աշխարհը մոտենում է կորոնավիրուսի տարածման ամենաբարձր մակարդակին համավարակի ամբողջ ժամանակամիջոցում. վերջին երկու ամսում նշվել է վարակվածների թվի գրեթե կրկնապատիկ շաբաթական աճ:
«Ըստ էության այսօր բանակցություններ ամենակարևոր հարցերի շուրջ տեղի են ունենում եռակողմ ձևաչափով, գործընթաց է վերադառնում ԵԱՀԿ Մինսկի խումբը, ի՞նչ կարող է անել Բելառուսը: Կարծում եմ՝ դա ժեստ էր պարզապես»,- ասաց վերլուծաբանը:
Սերբիան շահագրգռված է ռուսական գազի մատակարարումների ծավալի ավելացմամբ: Այդ մասին հանրապետության ԱԳ նախարար Նիկոլա Սելակովիչը հայտարարել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
Ռուսաստանը չի բախի Եվրամիության հետ համագործակցության փակ դուռը, Բրյուսելը ձեւացնում է փոխգործակցությունը՝ կործանելով նրա ճարտարապետությունը:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է կոնստրուկտիվորեն աշխատել Ռուսաստանի հետ, հատկապես այն բնագավառներում, որտեղ դա շահավետ է Վաշինգտոնի համար:
Զինված տղամարդն ԱՄՆ-ի Ինդիանապոլիս քաղաքում (Ինդիանայի նահանգ) հրաձգություն է սարքել FedEx ընկերության օբյեկտի վրա, որից հետո փակել է կյանքի հետ իր հաշիվները:
Ռուսաստանյան ՄիԳ-31 կոծանիչը Խաղաղ օվկիանոսի ջրատարածքի երկնքում՝ Կամչատկայի հարավ – արեւելյան ափի երկայնքով ուղեկցել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի RC-135 հետախուզական ռազմավարական ինքնաթիռը:
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) ապրիլի լույս 16-ի գիշերը գրոհել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ պաղեստինյան արմատական շարժման ռազմական օբյեկտների վրա՝ ի պատասխան հրեական պետության կողմը հրթիռի արձակման։
Ապրիլի լույս 16-ի գիշերն առնվազն չորս խաղաղ բնակիչ է զոհվել Աֆղանստանի հարավի Ղանդահարի նահանգում ճանապարհի մոտ տեղադրված ռումբի պայթյունի հետեւանքով:
Davide B նավի ծովայինները, որոնք ավելի վաղ ծովահենների հարձակման հտևանքով առևանգվել էին Նիգրիայի ափերի մոտ, ազատ են արձակվել: Ապրիլի 15-ին այդ մասին հայտնել է նավի սեփականատեր՝ De Poli Shipmanagement ընկերության ներկայացուցիչ Քոր Ռադինգսը: «Բոլոր 15 հոգին, որոնց մարտի 11-ին Davide B նավից առևանգել էին Գվինեական ծոցում, ազատվել են և գտնվում են անվտագության մեջ»,- ասել է նա:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին ողջունել է Ճապոնիայի կառավարության որոշումը, որը վերաբերում է «Ֆուկուսիմա-1» վթարային ատոմակայանից մաքրված ջուրը օվկիանոս լցնելուն եւ խոստացել է, որ կազմակերպությունը երկրին կաջակցի բացասական հետեւանքներից խուսափելու գործում։
Աշխարհում շաքարախտից տառապողների թիվը վերջին 40 տարվա ընթացքում աճել է քառակի: Այդ մասին հաղորդել է Առողջապահությանի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
Հնդկաստանում անցած օրվա ընթացքում 200 հազար 739 մարդ է վարակվել կորոնավիրուսով, ավելի քան հազար մարդ մահացել է. սա մեկ օրվա ընթացքում վարակվածների եւ մահացածների ամենամեծ թիվն է երկրում համավարակի սկսվելուց ի վեր: Այդ մասին հաղորդել է Հնդկաստանի առողջապահության նախարարությունը:
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել է Դոնբասում (Դոնեցկ, Լուգանսկ) և Ղրիմում տիրող վտանգավոր իրավիճակի մասին և խորհուրդ տվել չմեկնել այդ տարածքներ:
Իրանի իշխանություններն ունակ են սկսելու ուրանի հարստացումը մինչև 90 տոկոս: Ապրիլի 15-ին այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին,։
Պակիստանում Ֆրանսիայի դեսպանատունն իր բոլոր քաղաքացիներին և ընկերություններին խորհուրդ է տվել ժամանակավորապես լքել երկիրը՝ արմատական առաջնորդի ձերբակալման պատճառով երկրում Ֆրանսիայի դեմ բռնի բողոքի ցույցերից հետո, հայտնում է AP-ն:
Ֆրանսիայի ԱԳՆ-ին առընթեր եվրոպական գործերով պետքարտուղար Կլեման Բոնը հայտարարել է, որ առաջիկա ուրբաթ օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը Փարիզ չարժե որպես ազդակ ընկալել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարի մասին:
ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանին հրավիրել են արտաքին գործերի նախարարություն: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: