Մասկը դադարեցրել էր Ուկրաինայի մուտքը Starlink, քանի որ վախենում է միջուկային պատերազմից. CNN
Իլոն Մասկը դադարեցրել է Ուկրաինայի մուտքը Starlink արբանյակային կապի ծառայությանը, քանի որ վախենում էր միջուկային պատերազմի բռնկումից։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Մասկի կենսագրությանը, որը գրել է գրող և լրագրող Ուոլթեր Այզեքսոնը։
Նրա խոսքով՝ 2022 թվականին Մասկը գաղտնի հրամայել է իր ինժեներներին անջատել Starlink արբանյակային հաղորդակցությունը Ղրիմի ափերի մոտ՝ կանխելու Ուկրաինայի գաղտնի հարձակումը ռուսական նավատորմի վրա։ Այզեքսոնի խոսքով՝ Մասկը վախենում էր, որ Ռուսաստանը Ղրիմի վրա Ուկրաինայի հարձակմանը կպատասխանի միջուկային զենքի կիրառմամբ։
Մասկը հակամարտության սկզբում համաձայնել էր Կիևին տրամադրել Starlink արբանյակային տերմինալներ։ Այնուամենայնիվ, ձեռնարկատերը սկսեց կասկածել այս որոշմանը, հենց որ ուկրաինական բանակը սկսեց օգտագործել Starlink տերմինալները Ռուսաստանի վրա հարձակումներ իրականացնելու համար, նշում է Այզեքսոնը։