Ուկրաինան Թուրքիային է փոխանցել առանց Ռուսաստանի մասնակցության հացահատիկային միջանցքի շահագործման առաջարկը

Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել է, որ Ուկրաինան Թուրքիային առաջարկել է վերսկսել «հացահատիկային միջանցքի» շահագործումը առանց Ռուսաստանի, քանի որ Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի տարածքային ջրերով նավերի համար սահմանափակումներ չկան։

Այս մասին հայտնել է ուկրաինական «Ուկրինֆորմ» գործակալությունը։

«Առանց Ռուսաստանիմասնակցության հացահատիկային միջանցքի շահագործման առաջարկը ներկայացվել է թուրքական կողմին։ Վերջնական հաստատում դեռ չկա»,- ասաց նա։

Դիվանագետը հավելել է, որ հացահատիկով նավերն արդեն անցնում են Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի տարածքային ջրերով, նրանք անցնում են նեղուցներով առանց սահմանափակումների։ Ըստ նրա՝ սա ռացիոնալ ճանապարհ է.

Կարդացեք նաև

Ավելի վաղ Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն հայտարարել էր, որ Ուկրաինան սկսել է հացահատիկի արտահանումը Խորվաթիայի նավահանգիստներով։ Ինչպես նշել է նա, Կիևը պատրաստ է զարգացնել այս առևտրային ուղին` ընդլայնելով տրանսպորտային միջանցքի հնարավորությունները։ Ուկրաինական կողմը համոզված է, որ լոգիստիկ այդ երթուղին կարող է կարևոր դեր խաղալ երկրների միջև երկկողմ առևտրի մեջ ռազմական գործողությունների ավարտից հետո։

Տեսանյութեր

Լրահոս