«Oտարերկրյա ներդրողներն այժմ ավելի մեծ հետաքրքրությամբ են վերաբերվում Թուրքիային». Financial Times

Բրիտանական «Financial Times»-ն անդրադարձել է Թուրքիայի «Միջնաժամկետ ծրագրին», որն իրենից ներկայացնում է երկրի տնտեսության վերաբերյալ առաջիկա 3 տարիների համար նախատեսված ծրագիր։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Կայքը նշել, որ Թուրքիայի տնտեսական քաղաքականության վերանայումը գրավել է վերջին տարիներին երկիրը լքած ֆոնդերի կառավարիչների ուշադրությունը, և օտարերկրյա ներդրողները «ուղղվել են» դեպի թուրքական բաժնետոմսերն ու պարտատոմսերը։

Զեկույցում, որը ներառել է նաև փորձագիտական ​​կարծիքներ, գրում է․ «Ընդունված որոշումներով որակյալ ինստիտուցիոնալ օտարերկրյա ներդրողներն այժմ ավելի մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Թուրքիայի տնտեսության նկատմամբ»։

Նշվում է, որ հետաքրքրությունը բավականին մեծ է, քանի որ Մեծ Բրիտանիայի, Եվրոպայի, ԱՄՆ-ի և Մերձավոր Արևելքի պահանջարկը վերակենտրոնանում է Թուրքիայի վրա՝ որպես ներդրումային ուղղություն: Դրանից բացի՝ հունիսի սկզբից սկսած՝ օտարերկրյա ներդրողները թուրքական ֆոնդային շուկա են փոխանցել մոտ 1․4 մլրդ դոլար։

Տեսանյութեր

Լրահոս