Վրաստանը դեռ շատ անելիքներ ունի ԵՄ անդամի թեկնածու դառնալու համար․ Բորել

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Վրաստանը դեռ շատ աշխատանք ունի անելու Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար: Այս մասին ԵՄ դիվանագիտության ղեկավարը հայտարարել սեպտեմբերի 7-ին Թբիլիսի կտարած այցի ընթացքում։

«ԵՄ-ի դռները բաց են Վրաստանի համար, և մենք պատրաստ ենք այդ ճանապարհին Վրաստանին աջակցելու։ Բայց ես նաև կցանկանայի ասել, որ ԵՄ-ին դիմելը լուրջ պարտավորություն է նաև Վրաստանի համար:

ԵՄ թեկնածուի կարգավիճակը իրավունք չէ, այն պետք է ձեռք բերել լուրջ բարեփոխումների և եվրոպական արժեքներին հավատարիմ մնալու միջոցով։ Անկեղծ ասած, դեռ շատ աշխատանք կա անելու»,- ասել է Բորելը:

Ակնկալվում է, որ աշնանը ԵՄ-ն կքննարկի Վրաստանին թեկնածու երկրի կարգավիճակ տալու վերաբերյալ Եվրահանձնաժողովի հանձնարարականների կատարման իրավիճակի վերաբերյալ զեկույցը։

Ակնկալվում է, որ աշնանը ԵՄ-ն կքննարկի Վրաստանին թեկնածու երկրի կարգավիճակ տալու վերաբերյալ Եվրահանձնաժողովի հանձնարարականների կատարման իրավիճակի վերաբերյալ զեկույցը, որից հետո կորոշվեն հետագա քայլերը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930