ԵՄ-ի և Թուրքիայի միջև ստորագրվել է 781 մլն եվրոյի պայմանագիր

Եվրոպական միության (ԵՄ) հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Վարհեյլիի` Անկարա կատարած այցի ընթացքում ԵՄ-ի և Թուրքիայի միջև ստորագրվել է պայմանագիր։ Ըստ որի` ԵՄ-ն Թուրքիային կտրամադրի 781մլն եվրո, որը կօգտագործվի Թուրքիայում ծայրահեղ վիճակում գտնվող փախստականների համար սոցիալական ապահովության ցանց ստեղծելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

ԵՄ հանձնաժողովի հայտարարության մեջ նշվում է, որ Սոցիալական ապահովության ցանցի (SSN) պայմանագիրը Արտակարգ սոցիալական ապահովության ցանցի շարունակությունն է, որը ԵՄ պատմության մեջ մարդասիրական օգնության ամենամեծ ծրագիրն է, որը մեկնարկել է 2016-ին։ Այս պայմանագրի ստորագրմամբ հայտարարվում է, որ ԵՄ-ն 2011-ից ի վեր ապաստան հայցողներին տրամարդրվող օգնությունը հասցրել է ավելի քան 10մլրդ եվրոյի։

Վարհեյլին հայտարարել է․ «Ես ուրախ եմ ստորագրել 781 մլն եվրոյի պայմանագիրը, որը ԵՄ-ի երբևէ ստորագրված եզակի պայմանագիրն է, որը շարունակում է օգնել այս խոցելի իրավիճակում գտնվող փախստականներին։

Այս համաձայնագիրը ցույց է տալիս ԵՄ-ի շարունակական համերաշխությունը և անսասան աջակցությունը Թուրքիային, որը ապաստան է տալիս աշխարհի ամենամեծ փախստականների համայնքին և ավելացնում է Թուրքիային տրամադրվող օգնության ծավալը մինչև 10 միլիարդ եվրո»։

«Մենք վճռական ենք շարունակելու մեր աջակցությունը 2023 թվականից հետո՝ թուրքական իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյլին Անկարա այցելել էր Անկարա և հանդիպել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ-Թուրքիա հարաբերությունները:

Տեսանյութեր

Լրահոս