Նիկոլը թող ոչ թե Անկախության հռչակագիրը, այլ իր ծննդյան վկայականը կասկածի տակ դնի. Հայկ Մամիջանյանը՝ հնարավոր պատերազմի և Մեհրիբան-Աննա նոր սցենարի մասին

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ ԳՄ անդամ Հայկ Մամիջանյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Եվրոպայի ամենախոշոր կուսակցության` Եվրոպայի Ժողովրդական Կուսակցության (ԵԺԿ) քաղաքական ասամբլեայի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկով գումարված հատուկ սեսիայի ժամանակ ներկայացվեց Արմեն Աշոտյանի նամակը կալանավայրից՝ ՔԿՀ-ից, որի մի հատվածը վերաբերում էր Լաչինի միջանցքին։ Այսինքն՝ Արմեն Աշոտյանը, ճաղերի հետևում լինելով, ավելի մեծ լսելիություն ունի, քան իշխանական այս ամբողջ ոհմակը՝ ազատության մեջ։
  • Փաշինյանը ոչ միայն ինքը գործ չի անում, այլև իր գործունեությամբ վնասում է Հայաստանի ազգային ու պետական շահին։ Բազմիցս, հատկապես պատերազմից հետո մեր եվրոպացի գործընկերները մեզ հարցնում են՝ մեզնից ի՞նչ եք ուզում, երբ ձեր վարչապետն իջեցնում է նշաձողը, չի խոսում Արցախի ինքնորոշման մասին և Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Այս խոսքերի պատասխանը մենք պետք է տանք փողոցում։ Աշխարհը պիտի տեսնի, որ մենք չենք ուզում «բռնաբարվել»։
  • Միջնորդը միշտ գնում է նվազ դիմադրության ուղղությամբ։ Եթե Ադրբեջանը հայտարարում է իր կարմիր գծերի մասին, իսկ երկրորդ կողմն ավելի պրոադրբեջանական է, քան Ադրբեջանը, միջնորդն ի՞նչ պիտի անի։
  • «Нас бьют, мы летаем»-ի այլասերված տարբերակն է Նիկոլը․ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, զորք է կուտակում, սա ասում է՝ հավատարիմ ենք խաղաղության օրակարգին։
  • Չկա ադրբեջանական քարոզչական թեզ, որը միջազգային իրավունքի տրամաբանության մեջ չի կարելի հերքել։ Իհարկե, նավթադոլարների դեմ պայքարը դժվար է, բայց գոնե զենքեր ունես։ Փաշինյանի դուրս տված հիմարությունների դեպքում շատ ավելի դժվար է պատասխաններ գտնելը։
  • Ժամանակին, երբ ստորագրվում էր CEPA-ն՝ Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, այնտեղ ֆիքսվել էին 3 սկզբունքները։ ԵՄ անդամ բոլոր երկրներն օրենսդրական մակարդակում ընդունել էին պնդումը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի 3 սկզբունքների հիման վրա։

  • Աշխարհում կան գաղափարներ, որոնց կնիքը եվրոպական կառույցների մոտ է։ Այնպես է ստացվել, որ մարդուն քաղբանտարկյալ ճանաչելու կնիքը ևս Եվրոպայում է։ Եվրոպայի ամենամեծ քաղաքական կառույցն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, և կոչ է անում ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին՝ ի դեմս Արմեն Աշոտյանի։
  • ՀՀԿ-ն դեռևս 2018-2019թթ., հստակ գիտակցելով, որ միջազգային կառույցներում, խորհրդարանական վեհաժողովներում, առանց ԵԺԿ անդամ լինելու, հնարավոր չէ որևէ քաղաքական հարց լուծել, չի արգելել, որ որևէ ՔՊ-ական ընդգրկվի ԵԺԿ-ում։ Իսկ դա առանց մեր համաձայնության չէր կարող լինել:
  • Այն կառույցը, որի անդամ են ՔՊ-ական պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Վլադիմիր Վարդանյանը և ոչ միայն, ասել են, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, և վերջակետ։ Այո՛, քաղբանտարկյալ հռչակելու կնիքը Արևմուտքում է, և այդ կնիքը Արմեն Աշոտյանի և մեր մյուս ընկերների դեպքում արդեն դրվել է։ Մեր եվրոպացի գործընկերները հստակ հասկանում են, որ Արմեն Աշոտյանին ճաղերի հետևում են պահում խոսելու հնարավորությունից զրկելու համար, ինչը չի հաջողվում։ Հասկանում են նաև, որ այն, ինչ տեղի է ունենում Աշոտյանի նկատմամբ, ցուցադրական պատիժ է, որ սաստեն մյուս ընդդիմադիրներին։ Եվրոպան դրա պատասխանը տվեց։
  • Պրահայի հայտարարությունը բացարձակ չի կարելի ընդունել որպես Հայաստանի հայտարարություն։ Դա Նիկոլ Վովայի Փաշինյանի ցանկությունն է, որն ասում է՝ պահեք ինձ պաշտոնին, ինձ դուր է եկել «ախռանայով» ման գալը։ Ինքը տենց է կարծում, թող կարծի։ Նիկոլ Վովայի Փաշինյանն իրավունք չուներ նման բան ասել, որովհետև դա գրված է մեր Սահմանադրության մեջ։ Իսկ այնտեղ գրված է, որ որևէ ղեկավար չի կարող ստորագրել մի փաստաթուղթ, որով Արցախը կճանաչի Ադրբեջանի մաս։ Դա ամրագրված է Սահմանադրության անքակտելի մաս կազմող Նախաբանի մեջ։
  • Անկախության հռչակագիրը կասկածի տակ դնել պետք չի, Նիկոլը թող գնա իր ծննդյան վկայականը դնի կասկածի տակ։
  • Ալմա Աթայի պայմանագրի կնքման պահին Արցախն արդեն անկախացել էր ու դա արել էր շատ ավելի լավ պայմաններով, քան շատ երկրներ։ Մինչև Փաշինյանը որևէ մեկը որևէ անգամ լսե՞լ էր Ալմա Աթայի պայմանագրի մասին։ Իհարկե, ո՛չ։
  • Ինչո՞ւ ենք ակնկալում, որ ՌԴ ԱԳՆ-ն ավելի հայամետ կլինի, քան պետք է լինի Հայաստանի ԱԳՆ-ն: Եթե Հայաստանը, Հայաստանի ԱԳՆ-ն, իշխանությունները Պրահայում Ալիևի հետ պայմանավորվածություններից է խոսում, ինչո՞ւ պիտի Ռուսաստանն ուրիշ բան ասի։
  • Նիկոլի ՔՊ-ի կարծիքով՝ Արցախի ժողովրդի իրավունքների երաշխավորը Ադրբեջանի սահմանադրությունն է լինելու։ Սա է դրանց բանակցածը։
  • Փաշինյանն ասում է՝ ես չէի մասնակցում Աղդամի ճանապարհով հումանիտար բեռներ բերելու քննարկմանը, ես Արփիի հետ գնացել էի վաֆլի ուտելու…
  • Մի միջոցառման ժամանակ ներկա էր ՔՊ-ական ու սկսեց խոսել այնպիսի բաներ, որ ես վախեցա՝ մտածելով՝ դուրս գամ Հայաստանից, Աստված գիտի՝ ինչ լուրեր եմ լսելու։ Երբ դուրս եկա, ասում եմ՝ ինչ էիր խոսում, ասածդ բացարձակ հակասում էր Հայաստանի շահերին, ինձ ասաց՝ դե լավ, փակ հանդիպում էր, ոչ ոք չի հրապարակելու։ Սա է ՔՊ-ի պատկերացրած դիվանագիտությունը:
  • Աշխարհը գիտակցում է, որ այն տոկունությունը, որով դիմանում են մարդիկ, նշանակում է, որ Փաշինյանը չի կարող խոսել Արցախի ժողովրդի անունից, և դա ոչ մի արդյունք չի տալու։ Երկրագնդի ամենավատ դիվանագետն ու բանակցողը պիտի լինես, որ Արցախի հարցի նման բարդ, բազմաշերտ կոնֆլիկտի պարագայում ասես՝ ես 100 տոկոսանոց մանդատ ունեմ, ինչ ուզեմ՝ կանեմ։ Այդ պարագայում դու ահռելի խոցելիություն ես ունենալու։ Մեռանք ասելով։ Ովքեր Ղարաբաղյան հակամարտության ընթացքին տիրապետում են, շատ լավ գիտեն, որ հայ և որդի Ալիևները մի քանի անգամ եղել է, որ ասել են՝ ես այս փաստաթղթի հետ խնդիր չունեմ, բայց որ հետ գնամ իմ երկիր, ինձ կասեն՝ դավաճան։

Կարդացեք նաև

  • Այն գործընթացները, որոնց մեջ հիմա գտնվում են Հայաստանն ու Արցախը, բերել են այն արդյունքի, որ երկրի՝ լսարան ունեցող յուրաքանչյուր հասարակական, քաղաքական գործիչ իր բաժին պատասխանատվությունն է ունենալու։ Չի լինելու նենց, որ ասեն՝ ես ի՞նչ անեի, Նիկոլը գնաց, ստորագրեց… Չի՛ լինելու նման բան։ Յուրաքանչյուրը պիտի պատասխանի՝ ուզո՞ւմ է, որ լինի Հայաստան, Արցախ, թե՞ ոչ։ Հայաստան ի հեճուկս նրանց՝ լինելու է, բայց նրանց երեխաները 10 տարի անց պատմության դասագրքերում կարդալու են իրենց դավաճան ծնողների անունները։ Հայաստանն ու Արցախը դավաճանած յուրաքանչյուրի անունը պիտի գրվի, ու մարդիկ պիտի իմանան նրանց անունները։
  • Ինչի՞ վրա եք զարմանում, երբ ՔՊ-ականներն ԱԺ-ում ասում են՝ Հայաստանը կարող է պատժամիջոցների ենթարկվել՝ որպես ագրեսոր պետություն։ Տասնամյակներ են պետք լինելու, որ հնարավոր լինի չեզոքացնել Փաշինյանի ու նրան շրջապատող «հրաշքների» ցնդաբանությունները։
  • ՔՊ-ականների կարծիքով՝ Արցախը փակովի էին հանձնել 20 տարի առաջ։ Սրանց նպատակը ոչ թե լուծում գտնելն է, այլ լուծումն ինչ-որ մեկի գրպանը գցելը։
  • 2020թ.-ից այս կողմ այս պահին ռազմական վտանգն ամենաբարձրն է։ Ես Բրյուսելում իմ գործընկերներին բացատրում էի, որ շատ բարձր է հավանականությունը, որ մի քանի օր անց ինձնից նամակ կստանան Ադրբեջանի ռազմական ագրեսիայի մասին։ Նաև ասում էի, որ չեմ ուզում այդ նամակը գրել։ Ադրբեջանի դիվանագիտական և քարոզչական գործողությունները նույնպես խոսում են այն մասին, որ այդ վտանգը հիմա ամենաբարձրն է։ Իսկ Հայաստանի իշխանություններն ի՞նչ են անում՝ քարոզարշավ, համերգներ կազմակերպում…
  • Իրենց համար Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ-ի ստացած մի քանի ձայնն ավելի կարևոր է, քան սահմանամերձ գյուղերի բնակիչների կյանքը։
  • Ա՛յ տղա, որ պողպատե մանդատ ես սիրում, պողպատե մանդատով տղա, ձեր նախընտրական ծրագիրը ծովից ծով Հայաստանի մասին է։ Բա ընտրություններից առաջ, պողպատե մանդատի սիրահար, իգի՛թ տղա էիր, ասեիր՝ ժողովուրդ ջան, գնում եմ՝ Հայաստանը հանձնեմ, տեսնեմ՝ ո՞վ էր քեզ ձայն տալու։ Բա ասեիր, որ տվող տղա ես, տեսնեմ էդ 60 հոգանոց ախռանայով Սյունիք գնալդ կփրկե՞ր քեզ։
  • Դուք չեք պատկերացնում՝ ի՞նչ է կատարվում ԱԺ-ում։ Վարչապետի աթոռին նստած մարդը 4-5 անվտանգության աշխատակցով է մտնում ԱԺ դահլիճ։ Շշերը սեղաններից հավաքվում են, անվտանգության մյուս աշխատակիցները նստում են տարբեր տեղերում։
  • Ես վստահ եմ, որ մենք այս պատմությունից հաղթած ենք դուրս գալու, ու այն ժամանակ ոչ ոք չի մոռացվելու։ Հատ-հատ հիշվելու է՝ ով ինչ է արել։
  • Փորձելու են կիրառել Մեհրիբան Ալիևայի սցենարը, ով Ադրբեջանի փոխնախագահն է։ Որովհետև այն քարոզչությունը, որ կատարվում է Աննա Հակոբյանի անձի շուրջ, այդ ավարտը պիտի ունենա։
  • Երբ Աննա Հակոբյանը սեղմում էր Զելենսկու ձեռքը, իր ամուսնու՝ պատասխան պահանջող հայացքով ինչի՞ չհարցրեց՝ Զելենսկի, նոյեմբերի 9-ին ինչի՞ էիր շնորհավորում Ադրբեջանին։
  • Մինչև 2018թ․Հայաստանին հաջողվել էր Հայաստանը, Արցախն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը զերծ պահել աշխարհաքաղաքական բախումներից։ 2018թ.-ից հետո մենք դարձանք աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ։
  • Երբ երկու փիղ մենամարտում են, կապ չունի՝ ով կհաղթի, այդ տարածքում ինչքան շինություն կա, կքանդվի։ Դրա համար առնվազն հիմար կամ դավաճան պիտի լինես՝ փղերին քո երկրում մենամարտելու հրավիրելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս