«Հարգարժան տիկինը այստեղ շատ գեղեցիկ ճառեր էր ասել մարդու և ժողովուրդների իրավունքների, Հայաստանի անվտանգության երաշխիքների մասին։ Ինչու՞ այսպես արագ մոռացավ մեզ․․»․ Տիգրան Հակոբյան

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեկ տարի առաջ՛ անցյալ տարվա սեպտեմբերին Հայաստան էր այցելել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։

Դատելով որոշ մեր հանրային գործիչների ոգևորությունից, այդ այցն իր նշանակությամբ ու հետևանքներով զիջում էր միայն առաջին մարդու Լուսնին ոտք դնելու հետ։

Այդ դարակազմիկ այցից անցել է մեկ տարի, շուտով մեկ տաին կլարանա ինչ Արցախը շրջափակման մեջ է, իսկ այսօր արդեն հումանիտար աղետի․․․

Մեկն ինձ կհուշի, արդյո՞ք տիկին Փելոսին արձագանքել է հարևան պետության այդ մարդկային գործողություններին։ Կամ միգուցե դատապարտել է Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ ոտնձգությունները։

Կարող է արձագանքել է, դատապարտել է, բայց ես ուշադիր չեմ եղել։ Ի վերջո, հարգարժան և բարձրաստիճան տիկինը այստեղ շատ գեղեցիկ ճառեր էր ասել մարդու և ժողովուրդների իրավունքների, Հայաստանի անվտանգության երաշխիքների մասին։ Ինչու՞ այսպես արագ մոռացավ մեզ․․»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930