Մակրոնը կողմ է, որ ռուս մարզիկները մասնակցեն Օլիմպիական խաղերին
Էմանուել Մակրոնը դեմ է արտահայտվել 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին ռուս մարզիկների մասնակցության քաղաքականացմանը։
«Այս թեման չպետք է քաղաքականացնել։ Ես կցանկանայի, որ սա Օլիմպիական աշխարհի գիտակցված որոշումը լիներ, և ես լիովին վստահում եմ Թոմաս Բախին»,- ասել է Մակրոնը L’Équipe-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կցանկանար տեսնել ռուս մարզիկներին խաղերում։
Նրա խոսքով, «Օլիմպիական աշխարհը պետք է խղճով արտահայտի իր կարծիքը և հստակեցնի երաշխիքները»՝ նշելով, որ այս որոշումը պետք է հասկանալի լինի ուկրաինացիների կողմից։
Մակրոնը հավելել է, որ խաղերն ընդունող երկիրը չպետք է որոշի ՄՕԿ-ի գործողությունները։ Միաժամանակ, նրա համոզմամբ, Օլիմպիական խաղերում «չպետք է լինի ռուսական դրոշ»։