Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն Ռումինիայում ԱԹՍ-ի բեկորների ընկնելը ռուսական միտումնավոր հարձակում չի համարում

ՆԱՏՕ-ն ապացույցներ չունի, որ Ռումինիայի տարածքում հայտնաբերված անօդաչու թռչող սարքի բեկորները պայմանավորված են եղել Մոսկվայի կողմից Ռումինիայի դեմ իրականացված միտումնավոր հարձակմամբ։ Այս մասին ԵՄ խորհրդարանականներին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Մենք որևէ տեղեկություն չունենք, որը վկայում է Ռուսաստանի կողմից միտումնավոր հարձակման մասին, և մենք սպասում ենք շարունակվող հետաքննության արդյունքներին», – Ստոլտենբերգի խոսքերն է մեջբերում Reuters-ը:

Ստոլտենբերգը նաև շեշտել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի սահմաններին ռուսական ավիահարվածները մեծ վտանգ են ներկայացնում։

Ուկրաինան սեպտեմբերի 4-ին հայտարարել էր, որ Օդեսայի շրջանի նավահանգստային ենթակառուցվածքի վրա Ռուսաստանի հերթական հարձակումից հետո Ռումինիայում հայտնաբերվել են ռուսական ԱԹՍ-ի մասեր։ Ռումինիայի իշխանությունները նախ հերքել էին այս հայտարարությունները, սակայն սեպտեմբերի 6-ին Ռումինիայի պաշտպանության նախարար Անխել Թիլվարը հաստատել էր այս տեղեկությունը։

Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Ռուսաստանը մեծ հեռահարության զենքերով հարվածներ է հասցրել Ուկրաինայում տարբեր թիրախների, իսկ Կիևը հայտնել է, որ դրանք մի քանի անգամ ընկել են հարևան երկրների տարածքում։

Նման միջադեպերից ամենալուրջը տեղի է ունեցել Լեհաստանում 2022 թ․ նոյեմբերին, երբ Լեհաստանում հրթիռի հարվածից 2 մարդ էր զոհվել։ Միջադեպից հետո Լեհաստանը և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները հայտարարեցին, որ դա ոչ թե ռուսական հրթիռ էր, այլ ուկրաինական սխալ արձակված հակաօդային պաշտպանության հրթիռ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930