Բանակցությունների սեղանը ռմբակոծեցին. ամո՛թ նրանց. հոգևոր առաջնորդն իր աշխատանքի վայրում էր, պետք չի փնտրել՝ որտեղ էր. Շիրղոլամի
«Դա արհեստական տերմին է»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամին, անդրադառնալով ԹՐԻՓՓ-ին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» տերմինի կոնտեքստում:
Իրան-Հայաստան սահմանը 24 ժամով փակվել էր. այսօր՝ 9.30-ից, երկու ուղղությամբ շարժը կա. Շիրղոլամի
«Ափսոսանք է առաջացնում այն, որ մի խումբ վերլուծաբաններ պարզապես կրկնում են սիոնիստական տեսակետները»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամին:
«Կարմիր գիծ չունենք՝ այն երկրին դիմադրելու հարցում, որոնք աջակցում են Իրանի դեմ գործողություններին»,- 168.am-ի հարցերին ի պատասխան՝ ասաց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ անդրադառնալով Իրան-ԱՄՆ-Իսրայել պատերազմի մի շարք հանգամանքներին:
Զգուշացրել էինք՝ ամերիկյան ռազմաբազաները թիրախ են լինելու, որտեղ էլ լինեն. ԻԻՀ դեսպան
Հոգևոր «ԻԻՀ հոգևոր առաջնորդ Խամենեին շատ դրական վերաբերմունք ուներ հայ ժողովրդի, ՀՀ-ի, ինչպես նաև Իրանում բնակվող հայ համայնքի նկատմամբ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ Իրանի նկատմամբ ամերիկաիսրայելական հարձակման ֆոնին ներկայացնելով Իրանի դիրքորոշումները: բացառիկ պատմական կերպար էր, ով դրական վերաբերմունք ուներ հայ ժողովրդի հանդեպ. դեսպան
«Իրանի նախագահ Փեզեշքիանի հրամանագրով Մաջիդ իբն ալ-Ռեզան նշանակվել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար»:
Կարմիր մահիկի տեղեկացմամբ՝ պատերազմի ընթացքում մինչ օրս հարձակման են ենթարկվել 131 շրջաններ։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը երկուշաբթի օրը հաղորդել է, որ մարտի 1-ին Քուվեյթի երկնքում խոցվել են երեք ամերիկյան F-15E կործանիչներ:
Իրանը փորձել է հարձակվել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի մոտակայքում գտնվող ռազմաբազայի վրա, սակայն թիրախները խափանվել են:
\ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված Գոլեստան պալատը, որը գտնվում է Թեհրանում, վնասվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հասցված ավիահարվածի հետևանքով:
Արարատ Միրզոյանն իր ցավակցությունն է հայտնել Իրանում զոհվածների ընտանիքներին՝ ընդգծելով լարվածության թուլացման և խաղաղ միջոցներով հանգուցալուծման հասնելու կարևորությունները։
Իսրայելը հարվածների ալիք է իրականացրել Լիբանանում և Իրանում. թիրախում «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատարներն են:
ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի նկատմամբ մեկնարկած ռազմական գործողություններից հետո տարածաշրջանում հնարավոր պատերազմի հետևանքները լայն արձագանք են գտնում նաև ամերիկյան մամուլում։
Հակոբ Բադալյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ի վերջո ցավակցել է Իրանի նախագահին՝ Գերագույն հոգեւոր առաջնորդի, ղեկավարության մի շարք ներկայացուցիչների մահվան եւ քաղաքացիների շրջանում զոհերի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանը մշտապես կհիշի Ալի Խամենեիի անձնական դերը հայ-իրանական հարաբերության զարգացման գործում»:
Ժնևում ԱՄՆ-Իրան բանակցություններից ժամեր անց՝ շաբաթ առավոտյան, Իսրայելն ու ԱՄՆ-ը համատեղ ռազմական գործողություն սկսեցին Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։ Ու թեև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնարկից հետո հայտարարեց, թե պատերազմը կարող է տևել շուրջ չորս շաբաթ, սակայն իրանական կողմի հակադարձումներից պարզ դարձավ՝ ռեգիոնը մտնում է երկարատև տուրբուլենտության գոտի։
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Իրանի ղեկավարության և քաղաքացիների շրջանում գրանցված զոհերի կապակցությամբ:
Ի պատասխան՝ Թել Ավիվը հարվածել է Լիբանանին: Կա առնվազն 31 զոհ, 149 վիրավոր:
Իրանն այսօր առավոտյան հարված է հասցրել Նեթանյահուի գրասենյակին, նրա ճակատագիրը մնում է անհայտ. հայտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ): Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
#ՀԻՄԱ. ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԻ ԱՍՈՒԼԻՍԸ ԻՐԱՆ-ԱՄՆ-ԻՍՐԱՅԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՖՈՆԻՆ. #ՈՒՂԻՂ
Ի պատասխան РИА Новости-ի հարցմանը, թե արդյոք Միացյալ Նահանգները տեղեկացրել է Ռուսաստանին Իրանի դեմ ռազմական գործողություն սկսելու մտադրության մասին, Պենտագոնը հրաժարվել է լրացուցիչ մանրամասներ տրամադրել՝ հղում անելով քարտուղար Փիթ Հեգսեթի և ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության նախկին հայտարարություններին։
Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը հաստատել է, որ քաղաքապետ Կախա Կալաձեն չի կարողանում դուրս գալ Աբու Դաբիից, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Իրավիճակը՝ Հայ-իրանական սահմանին
Երրորդ օրն է՝ Իրան-Իսրայել Միացյալ Նահնագներ պատերազմը շարունակվում է։ Փետրվարի 28-ի վաղ առավոտյանն է Միացյալ Նահանգները Իսրայելի հետ միասին հարձակվել Իրանի վրա։
Իրանում շատ հանգիստ են, սուտկից ավելի խփում են, բայց նայե՞ք՝ հոսք չկա. բեռնատարի վարորդ
Հիմա պարսիկը ոտքով չի թողնում սահմանը անցնենք, բայց մեքենայով գնում ենք. բեռնատարի վարորդ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը կարող է տևել չորս շաբաթ։
Աբու Դաբիի «Զայիդ» միջազգային օդանավակայանը վերսկսել է թռիչքները՝ ճանապարհելով օրվա առաջին օդանավը։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ավիադիսպետչերական ոլորտի իր աղբյուրին
Մերձավոր Արևելքում և Իրանի շուրջ լարվածության սրման ֆոնին Թուրքիայի և Իրանի միջև սահմանային անցակետերում սահմանափակումներ են մտցվել։