Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն դիտարկում են Իրանի դեմ պատերազմին միանալու հնարավորությունը. Bloomberg

Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները քննարկում են Իրանի դեմ ռազմական գործողություններին միանալու հնարավորությունը.  հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Գործակալության տվյալներով՝ Պարսից ծոցի խոշոր արաբական երկրները դիտարկում են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող գործողություններին միանալու տարբերակը։

«Պարսից ծոցում Իրանի խոշորագույն արաբ հարևանները դիտարկում են Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմին միանալու հնարավորությունը և կարող են ստիպված լինել դա անել, եթե Թեհրանը հարված հասցնի նրանց կրիտիկական ենթակառուցվածքին»,- նշվում է հրապարակման մեջ։

Աղբյուրների փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն «կորցնում են համբերությունը» Իրանի գործողությունների պատճառով, որոնք արդեն ազդել են նավահանգիստների, էներգետիկ օբյեկտների և օդանավակայանների վրա։

Նշվում է նաև, որ տարածաշրջանի այլ պետություններ ևս աստիճանաբար կարող են ներգրավվել հակամարտության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031