ԱՄՆ խոշորագույն ավիաընկերության ղեկավարը չի բացառում տոմսերի մինչև 20 տոկոս թանկացում՝ Իրանի շուրջ պատերազմի ֆոնին

ԱՄՆ խոշորագույն ավիաընկերություններից մեկի՝ United Airlines-ի գլխավոր գործադիր տնօրեն Սքոթ Քիրբին հայտարարել է, որ ավիատոմսերի գները կարող են աճել մինչև 20 տոկոսով՝ Իրանի շուրջ ռազմական լարվածության և ավիացիոն վառելիքի թանկացման ֆոնին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Bloomberg TV-ին տված հարցազրույցում Քիրբին նշել է, որ եթե վառելիքի բարձր գները պահպանվեն երկարաժամկետ կտրվածքով, ապա դա անմիջական ազդեցություն կունենա տոմսերի արժեքի վրա։Նրա խոսքով՝ ավիաընկերությունն արդեն կրճատել է իր թողունակությունը շուրջ 5 տոկոսով այն երթուղիներում, որոնք չեն ծածկում աճող ծախսերը։

Քիրբին նաև զգուշացրել է, որ տոմսերի թանկացման դեպքում հնարավոր է պահանջարկի որոշակի նվազում։Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ ներկայում ուղևորափոխադրումների պահանջարկը շարունակում է մնալ բարձր։

United Airlines-ի ղեկավարի գնահատմամբ՝ ավիացիոն շուկայի հետագա զարգացումը մեծապես կախված կլինի վառելիքի գների դինամիկայից, որի վրա ազդում է, այդ թվում՝ Իրանի շուրջ իրավիճակը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031