Նիկոլ Փաշինյանը Թուրքիա է մեկնել՝ հանդիպելու Էրդողանի հետ. ինչո՞ւ հենց հիմա, արդյո՞ք հայկական կողմն ունի օրակարգ, թե՞ Փաշինյանը գնացել է սպասարկելու թուրքական օրակարգը, որը վաղուց սահմանվել է:
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի հարցում գոյություն ունի անվստահության և կոչ է արել հաղթահարել դա դիվանագիտական միջոցներով։
Որևէ հոգևորական չի դիմավորել Փաշինյանին Ստամբուլի Ս. Աստվածածին եկեղեցում
Նորմալ հանդիպում էր, ինքն ասաց, որ նախագահ Էրդողանի հետ նախատեսված հանդիպումից չափազանցված ակնկալիքներ պետք չէ լինեն: Նաև ասաց, որ Թուրքիայի հետ նոր երկխոսության գործընթացում արծարծվում է նաև Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ խնդիրները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ստամբուլի հայ համայնքի հետ Փաշինյանի հանդիպմանը մասնակցած Ստամբուլում հրապարակվող «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը:
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանադրության մեջ փոփոխություն է մտցվելու, և համաձայն ներկայացված նախագծի՝ Ադրբեջանի կազմում գտնվող ինքնավար հանրապետության նախարարների կաբինետը ենթարկվելու է ոչ թե Գերագույն մեջլիսին, այլ Ադրբեջանի նախագահին՝ իր աշխատանքի կարգը համաձայնեցնելով հենց նրա հետ:
Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում այցելել և մոմ է վառել Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Ժնև՝ իր բրիտանացի, ֆրանսիացի և գերմանացի գործընկերների հետ միջուկային էներգիայի և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ բանակցություններ վարելու նպատակով։
Հունիսի 21-22 Ստամբուլում կկայանա «Իսլամական համագործակցություն» կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհդի 51-րդ նիստը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
««Տաշիր» խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին ձերբակալելու երևանյան դատարանի որոշումն առաջնային պլան է մղել Հայաստանի ներքաղաքական օրակարգը»,- այս մասին գրում է ռուս քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը Forbs.ru կայքում հրապարակված հոդվածում: Ըստ նրա, մինչև վերջերս հայկական քաղաքականությունը գրեթե բացառապես քննարկվում էր Ադրբեջանի հետ չլուծված հակամարտության համատեքստում։
Փաշինյանն իր խոսքում կարևորել է Թուրքիա կատարած աշխատանքային այցը՝ ընդգծելով, որ այն իրականություն է դարձել վերջին շրջանում Թուրքիայի հետ ակտիվացած երկխոսության արդյունքում։ Նա նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նախատեսված հանդիպման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին։
Հայ համայնքի հետ հանդիպումից հետո Փաշինյանը գնացել է Սուրբ Հարության եկեղեցի, որը գտնվում է Պոլսի պատրիարքարանի անմիջապես դիմաց։ Սակայն պատրիարքարանի դռները եղել են փակ, և հանդիպում պատրիարքի հետ տեղի չի ունեցել։
Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները՝ Ջիմ Շեննոնը և Լիվերպուլի Լորդ Ալթոնը, այսօր հայտարարություն են տարածել՝ հանդես գալով Միջկրոնական եւ համոզմունքի ազատության հարցերով Խորհրդարանական միջկուսակցական խմբի անունից՝ արտահայտելով իրենց աջակցությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությանը։
Այսօր առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ ժամը 08:00-09:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցչի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է․ Ստամբուլի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերրիս Էքինջին։ Այսօր Ստամբուլում նախատեսված է Էրդողան-Փաշինյան հանդիպում։ Նախօրեին անդրադառնալով Թուրքիա կատարելիք այցին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այցի օրակարգի վերաբերյալ կլինի համատեղ հայտարարություն։
Իսրայելի կողմից Իրանի տնտեսական ենթակառուցվածքների վրա հարվածները կարող են անդառնալի հետևանքներ ունենալ, այդ թվում՝ խաթարել համաշխարհային շուկաների էներգամատակարարման կայունությունը։ Ինչպես տեղեկացնում է Al Jazeera-ը, այս մասին հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարարը Նորվեգիայի իր պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում։
Իրանը հարվածում է բացառապես Իսրայելի ռազմական և հետախուզական օբյեկտներին, ինչպես նաև որոշումների կայացման կենտրոններին: Այս մասին հայտարարել է իսլամական հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Սայիդ Խաթիբզադեն:
Իսրայելի ռազմաօդային ուժերն առավոտյան գրոհել են Իրանի արևմուտքում գտնվող հրթիռների պահեստների և դրանց արձակման կայանքների վրա։ Այս մասին Telegram-ում հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ):
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում արդեն տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ աշխատանքային այցով արդեն Թուրքիայում է։ Մինչ այս պահը ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ նրա թիմակիցները չեն բացահայտել, թե աշխատանքային այցի օրակարգում ինչ հարցեր են լինելու։ Օրերս Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Թուրքիա այցի օրակարգի վերաբերյալ կլինի Թուրքիայի հետ համատեղ հայտարարություն։
Իսրայելցի զինվորականները պատրաստված են երկարատև գործողության՝ Իրանի միջուկային ծրագրի և հրթիռային ներուժի վերացման նպատակով: Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինը:
Նիկոլի արածը պարզ է՝ Հայաստանի թրքացում, իսկ մենք ի՞նչ ենք անում. դիմադրելո՞ւ ենք, թե՞ խոնարհաբար համակերպվելու ենք։
«Իրանա-իսրայելական հակամարտությունը պետք է դադարեցվի առանց որևէ պայմանի, սակայն Թեհրանին երաշխիքներ են պետք, որ Իսրայելն այլևս արկածախնդրության չի դիմի»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Իսրայել-Իրան հակամարտությունը պոտենցիալ վտանգ է ներկայացնում Ռուսաստանի համար՝ կապված մերձավորարևելյան տարածաշրջանի՝ երկրի սահմաններին մոտ գտնվելու հետ: «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Որևէ մեկը չի կարող բացառել թուրք-ադրբեջանական կողմից ուժի կիրառումը. Տիգրան Աբրահամյան
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հնարավորություն չունի ստուգելու Իսրայելի միջուկային օբյեկտները, քանի որ Իսրայելը չի ստորագրել ԱԷՄԳ-ի Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը։ Այս մասին Al Jazeera հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱԷՄԳ ղեկավար Ռաֆայել Գրոսին։
Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավարը երկրի պետական հեռուստատեսությանը հայտնել է, որ այս շաբաթ Իսրայելի հարձակումներից տուժել է հինգ հիվանդանոց: Աս մասին հաղորդում է SkyNews-ը։
Ալեքսեյ Լոգվինովիչը դրամատիզացրեց իրավիճակը, մարդկանց մակարդակում դրամատիզմ չկա. Մհեր Գրիգորյանի պատասխանը՝ Օվերչուկին
Միացյալ Նահանգները խնդրել է բանակցություններ վարել Իրանի հետ, սակայն Թեհրանը դրանք մերժել է՝ հայտարարելով, որ Իսրայելի հարվածների պայմաններում դա հնարավոր չէ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին։
Ադրբեջանն ու Թուրքիան հստակ ասել են՝ աշխարհում գերակայող է ուժը, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Նախիջևանի լիարժեք, հողի վրա «յուրացման» գլխավոր պատնեշը, սակայն, մնում է Սյունիքը: Վերջինս նվաճելու փորձերը նաև լուծում են Նախիջևանի ինտեգրացիոն խնդիրները: Ուստի «Զանգեզուրի միջանցքը» նաև այս իմաստով մաքուր քաղաքական ծրագիր է»: