Նպատակը` հային զրկելն է իր արմատներից ու այն ամենից, ինչը նույնիսկ պետականության բացակայության պայմաններում մեզ թույլ է տվել գոյատևել, ինքնապահպանվել ու պայքարել:
Թուրքիայի արտահանղների միությունը (TİM) հրապարակել է տվյալներ 2024-ին Թուրքիայից Իտալիա արտահանման ծավալների վերաբերյալ։ Թուրքիայից Իտալիա արտահանման ծավալը 2024-ին կազմել է 11 մլրդ 993 մլն դոլար՝ գրանցելով ռեկորդային ցուցանիշ։ Արձանագրվել է Թուրքիայից Իտալիա արտահանումների 7.9% տոկոսանոց աճ։
2024 թվականի դեկտեմբերի տվյալներով` ամսական աշխատավարձ ստացողների թիվը տարեցտարի աճել է, սակայն ամսական կտրվածքով՝ նվազել է։
Հայոց Ցեղասպանության մասին Նիկոլի երեկվա զառանցանքը պատահական չէ… նա տարբեր հարցերում կիրառում է Օվերտոնի պատուհանի գործիքը: Իր ֆեյսբուքյան գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Այսօրվա վիճակը հիշեցնում է Եղեռնի ճանապարհին Աստվածաշունչը հագուստի տակ պահած, ինքնությունը չկորցնելու ցանկությամբ, մահվան դեմ մաքառող հային։ Մեզ համար մեծագույն արժեք հայոց բանակը դավաճանաբար կործանեցին։
Ապազգային, ապապետական և հակագիտական մտավարժանքներից ծնված վարչախմբի պարագլխի վերջին հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան մեր համազգային հավաքական իրավունքների և ինքնութենական հիմքերի կազմաքանդում և նսեմացում, տարատեսակ քողածածկույթներով թուրք-ադրբեջանական պահանջների բավարարում։
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ՌԴ ԱԳՆ ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն է:
Թուրքիայի դատարանը կալանավորել է փաստաբան Էպոզդեմիրին՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ ենթադրյալ կապերի համար, որը Անկարայի և նրա արևմտյան դաշնակիցների կողմից ներառված է ահաբեկչական խմբավորումների ցուցակում, հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքը։
Ի դեպ, Սողոմոն Թեհլերյանը արդարացվել է ոչ թե սոսկ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված արարքի համար, ինչը սխալմամբ հրամցվում է գեղարվեստական ստեղծագործություննրով, այլ այն հիմքով, որ կյանքից զրկել է ցեղասպանություն կազմակերպելու համար արդեն իսկ մահապատժի դատապարտված Թալեաթին։
Փետրվարի սկզբին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի այցն ԱՄՆ: Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը նախօրեին հայտնեց, որ Փաշինյանը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»: Գագաթնաժողովին վերջինս հանդես կգա ելույթով:
Նույն թերթը 1918թ. նոյեմբերի 4-ի համարում գրում է, որ «Հատուկ կազմակերպությունը»(Teskilât-ı Mahsusa) հայտարարվում է պատերազմի ժամանակ հայերի մասսայակն սպանությունների զենքը(միջոցը):
«Հայաքվե» նախաձեռնության հայտարարությունը․ «Ադրբեջանական ֆաշիզմ և հայկական փաշիզմ։ Երկուսն էլ արմատախիլ ենք անելու։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախի հանձնմանը, իր և Պուտինի հեռախոսազրույցին.
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կիրակի օրը Բաղդադում կայացած բանակցություններից հետո հայտարարել է, որ տարածաշրջանումինչպես «Իսլամական պետության», այնպես էլ քուրդ զինյալներին ոչնչացնելու համար անհրաժեշտ է «մեր բոլոր ռեսուրսների» օգտագործմամբ համատեղ պայքար ծավալել, հայտնում է Reuters-ը։
«Արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը հանրային քննարկման առարկա է դարձնում Հայոց Ցեղասպանության փաստը՝ սփյուռքի ներկայացուցիչների և տեսախցիկների առջև հայտարարելով, «մենք Հայոց Ցեղասպանությանն էլ պետքա վերադառնանք։ Մենք պետքա հասկանանք, թե ի՞նչա տեղի ունեցել և ինչո՞ւ է տեղի ունեցել։ Եվ ինչպես ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք դա ընկալել։ Ո՞նցա եղել, որ 1939 թվին Հայոց Ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնցա որ 1950 թվին Հայոց Ցեղասպանության օրակարգ հայտնվելա։»
«Փաշինյանը վտանգավորագույն խաղ է սկել, նա կոչնչացնի Հայաստանը»,-այս մասին այսօր Բելառուսում ընթացող նախագահական ընտրությունների առիթով կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով ՀՀ գործող իշխանությունների արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև Փաշինյան-Լուկաշենկո տարաձայնություններին, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է Բելառուսի նկատմամբ Հայաստանի ղեկավարության դժգոհության մասին։
«Հարկերից ու տրանսպորտից մինչև անվտանգություն, Հայոց ցեղասպանության
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանն այն մասին, որ Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին հոգեմետ նյութեր են տալիս տարածաշրջանային էսկալացիա հրահրելու նպատակով:
Նիկոլի ռեժիմի՝ «Իրական Հայաստանի և խաղաղության» մասին ռազմավարությունը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի դենացիոնալիզացիայի՝ մեր էթնիկ ինքնության ոչնչացման ծրագիր, որը մշակվել և իրականացվում է թուրք-ադրբեջանական տանդեմի հետ համատեղ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջուըմ գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Թրամփն իր արտաքին քաղաքականությունը մի շարք ուղղություններով սկսել է հակասական հայտարարություններով՝ դեռևս պահպանելով առեղծվածն ու ինտրիգը։
Նրանցից մեկը նշել է, որ ինքն ուրախ է, որ Հայաստանի վարչապետը հասկացել է այն, ինչի մասին ինքը գրել է դեռ տարիներ առաջ։
«Երբ սովորական հաշվիչի միջոցով փորձում ես կատարել պարզագույն մաթեմատիկական գործողություն, դիցուք՝ ստանալ 5+5-ը որքա՞ն կլինի և մի 5-ի փոխարեն մուտքագրում ես 4, ապա կստանաս ոչ թե 10, այլ 9-ը, ինչն ակնհայտ սխալ արդյունք է, որովհետև ի սկզբանե սխալ ես մուտքագրել նախնական տվյալը։
Ֆրանսիան իրավիճակի ապակայունացման անընդունելի փորձ է որակել իր անդրծովյան տարածքներից մեկում՝ Նոր Կալեդոնիայում, մետրոպոլիայից անկախացման գաղափարի աջակիցների մասնակցությամբ միջոցառման անցկացումը՝ Ադրբեջանի հովանու ներքո: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Նոել Բարոն։
«Ալիևն ո՞վ է, որ Մինսկի խումբ փակի: Փաշինյանը ոչ մի հարցում դերակատար չէ: Ուղղակի Ալիևը, մտածելով իր ապագայի մասին, ուզում է փակել Մինսկի խումբը, որ հետո հանկարծ, օրինակ, ռուսների, Ֆրանսիայի հետ հարաբերություններում լարվածություն լինելու ժամանակ, էդ մեծ երկրներն իրենց դիվանագիտությունն առաջ տանելու համար էդ թուղթը նորից չօգտագործեն»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, քաղաքական վերլուծաբան Վարդան Հակոբյանը:
Թուրքիայի Բոլու նահանգի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի հետաքննության շրջանակում 15 մարդ է ձերբակալվել, գրում է Sabah թերթը։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերն արհեստական բանականությամբ հագեցած հրթիռներ են արձակել՝ հաջողությամբ ոչնչացնելով պայմանական թշնամական թիրախները, հայտնում է Mehr-ը։
Թուրքիայում հետազոտություն է անցկացվել, որի արդյունքում պարզ է դարձել, թե որո՞նք են թուրքերի նախընտրելի հոբբիները։ Բնակչության 48%-ի համար առաջին տեղում գնումներ կատարելն է։
Եթե մենք բանակը բարեփոխում ենք Արարատի ու պատմական խոսույթի ներքո, մեզ ոչ ոք զենք չի վաճառի ու մեր հետ ռազմական համագործակցություն չի հաստատի, մենք ինքներս մեզ կդարձնենք թիրախ
168TV-ի «Դիպլոմատ» հաղորդման շրջանակում ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը և լրագրող Ռազմիկ Մարտիրոսյանը զրուցել են ԱՄՆ Զինված ուժերի պաշտոնաթող գնդապետ Դուգլաս ՄաքԳրեգորի և տնտեսագետ, բիզնես մենեջմենթի խորհրդատու և Հայկական գիտաշխատողների համագումարի գիտաշխատող Քրիստինե Առաքելյանի հետ: