Բաժիններ՝

Իրանը ձեռնամուխ է եղել 3,67 տոկոս մակարդակից բարձր ուրանի հարստացման

Իրանն սկսել է 3,67 տոկոսից՝ այն առավելագույն մակարդակից, բարձր ուրան հարստացնել, որը նախատեսված է միջուկային գործարքով: Հուլիսի 8-ին վկայակոչելով Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդիին՝ այդ մասին հաղորդել է IRNA գործակալությունը։

«Այսօր մեք գերազանցեցինք հարստացման 3,67 տոկոսի մակարդակը»,- ասել է Քամալվանդին: ԻԱԷԿ-ի ներկայացուցչի խոսքով՝ «մոտ ժամանակներս համապատասխան հաշվետվությունը կուղարկվի ՄԱԳԱՏԷ»: Իրանի միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանի համաձայն՝ Թեհրանն իրավունք ունի ուրան հարստացնել մինչեւ 3,67 տոկոսից ոչ բարձր մակարդակ: Այդ կերպ բացառվում է ռազմական նպատակներով հարստացված ուրանի կիրառման հնարավորությունը:

2019 թվականի մայիսի 8-ին Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Թեհրանը դադարեցնում է միջուկային գործարքի պարտավորությունների մի մասը եւ մյուս մասնակիցներին երկու ամիս է տալիս դրա կատարմանը վերադառնալու համար: Այդ ժամկետը լրացել է հուլիսի 7-ին:

Իրանական կողմի վարկածով՝ գործարքի մասնակիցներն, ամենից առաջ եվրոպացիները, լրիվ չափով չեն կատարում իրենց պարտավորությունները համաձայնագրի տնտեսական մասում, ուստի գործարքն իր ներկայիս տեսքով իմաստ չունի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս