Բաժիններ՝

Էրդողանի թիկնապահները Սարաևոյում կռիվ են սարքել սահմանապահների հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական թիկնապահները կռիվ են սարքել Բոսնիա և Հերցեգովինայի Սահմանային ոստիկանության աշխատակիցների հետ՝ Սարաևոյի օդանավակայանում: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Թուրքիայի ղեկավարը Բոսնիա և Հերցեգովինա է ժամանել մասնակցելու Հարավարեւելյան Եվրոպայի համագործակցության գործընթացի կազմակերպության գագաթնաժողովին: Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ ինքնաթիռի վայրէջքից հետո Էրդողանի անվտանգության աշխատակիցներն իրենց պահել են անվայել և հրաժարվել են անցնել ստուգման ընթացակարգերը: Դրա հետևանքով նախագահի թիկնապահների և սահմանապահ ոստիկանների միջև կռիվ է սկսվել: Էրդողանի հայտնվելուց հետո վեճը հանդարտվել է:

Վեճի փաստը հաստատել է Սահմանային ոստիկանության տնօրեն Զորան Գալիչը: «Նրանք, ովքեր գալիս են Բոսնիա և Հերցեգովինա, պարտավոր են հարգել տեղի օրենքները»,-ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031