Լյուքսեմբուրգի հռչակագիրն ընդունվել է հայանպաստ ձևակերպումներով

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ընդունվել է Լյուքսեմբուրգի հռչակագիրը։ Ինչպես ֆեսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը, հռչակագիրն ընդունվել է առանց հակահայկական բանաձևերի։

«Այնտեղ ոչ մի խոսք չի գնում Ադրբեջանի, այսպես կոչված, 7 շրջանների վերաբերյալ, և կարող ենք ասել, որ Ադրբեջանի փորձերը տարբեր միջոցներով խցկելու նման անհեթեթ գաղափարը Լյուքսեմբուրգի հռչակագրում ձախողվել է»,- ասաց Հ.Կոնջորյանը։

Նա հայտարարեց, որ բանաձևն աննախադեպ է, քանի որ ԵԱՀԿ ԽՎ բանաձևով ճանաչվել է Հայոց ցեղասպանությունը, և կոչ է արվում մյուս խորհրդարաններին ևս ճանաչել այն, ինչը նախկինում չի եղել։

Պատվիրակության անդամ Անի Սամսոնյանը մեջբերեց բանաձևի 10-րդ կետը, որով ԵԱՀԿ ԽՎ-ն աջակցում է Մինսկի խմբի ջանքերին և բանակցային դրական գործընթացին։

Պատգամավոր Մարիա Կարապետյանը կարևորեց, որ բանաձևում խոսվում է Արցախյան հակամարտության կարգավորման 3 սկզբունքների մասին, հղում է արվում Հելսինկյան ակտին։

Հ.Կոնջորյանը նշեց, որ Ադրբեջանը փորձում էր նաև հակամարտութան միջազգայնորեն ընդունված անվանումն աղավաղել՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության» փոխարեն՝ կիրառելով «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտություն», սակայն հռչակագրում, ի վերջո, նշվել է «ԼՂ հակամարտություն» ձևակերպումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031