Բաժիններ՝

Բոլոր կազմակերպված ռուսաստանցի տուրիստները լքել են Վրաստանի տարածքը

Ռուսաստանի բոլոր կազմակերպված զբոսաշրջիկները, որոնք մինչև հուլիսի 8-ին պետք է լքած լինեին Վրաստանի տարածքը, վերադարձել են Ռուսաստան: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այդ մասին հայտնել է Տուրիզմի դաշնային գործակալությունը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 21-ը հրամանագիր է ստորագրել՝ արգելելով ռուսական ավիաընկերություններին իրականացնել չվերթներ դեպի Վրաստան հուլիսի 8-ից:  Դրանից հետո տուրօպերատորներին խորհուրդ է տրվել դադարեցնել դեպի Վրաստան տուրերը:

Տուրիզմի գործակալությունից նշել են, որ բոլոր տուրօպերատորները սկսել են գործել հրամանագրին համապատասխան: Դեպի Վրաստան տուրերի վաճառքը դադարեցվել է հունիսի 22-ից: Նախապես ամրագրած տուրերի փոխարեն էլ առաջարկվել են այլընտրանքային տարբերակներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031