Բաժիններ՝

Թուրքիայում 176 զինվորականների ձերբակալման կարգադրագիր են տվել

Ստամբուլի դատախազությունը 176 զինվորականների ձերբակալման կարգարագիր է տվել, որոնց կասկածում են Թուրքիայում արգելված «ֆեթհուլահակակնների ահաբեկչական կազմակերպությանը» (FETO) մասնակցության մեջ: Այդ մասին հաղորդել է Anadolu-ն: Կասկածյալների թվում են բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում մեկ գնդապետ, երկու փոխգնդապետ, հինգ մայոր, յոթ կապիտան, 100 ավագ լեյտենանտ, 18 լեյտենանտ:

Ներկայումս ուժայիններն իրականացում են դրանց ձերբակալման գործողությունը: 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայի զինված ուժերի մի խումբ զինվորներ եւ սպաներ ձեռնարկեցին պետական հեղաշրջման փորձ:

Հիմնական դիմակայությունը ծավալվել է Ստամբուլում եւ Անկարայում, զոհվել է 250 մարդ՝ չհաշված խռովարարներին, ավելի քան 2 հազարը վիրավորվել է: Անկարան FETO-ին մեղադրում է խովության կազմակերպման մեջ: Թուրքիայում FETO-ի աջակցության գործերով հազարավոր մարդիկ են դատապարտվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս